Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության ու «Հայկական կարիտաս»-ի միջև հուշագիր է ստորագրվել
▲ Դեպի վեր
  • Երեվան 14°C
    77%
    4 կմ/ժ
  • Շիրակ 11°C
    66%
    7 կմ/ժ
  • Լոռի 6°C
    99%
    3 կմ/ժ
  • Տավուշ 9°C
    96%
    5 կմ/ժ
  • Արարատ 15°C
    33%
    8 կմ/ժ
  • Սյունիք 13°C
    95%
    9 կմ/ժ
  • Արմավիր 15°C
    77%
    4 կմ/ժ
  • Գեղարքունիք 5°C
    94%
    10 կմ/ժ
  • Արագածոտն 13°C
    77%
    4 կմ/ժ
  • Կոտայք 11°C
    63%
    4 կմ/ժ
  • Արցախ 12°C
    97%
    4 կմ/ժ
:
  • Եվրո = 391.3008
  • Ռուբլի = 4.26893
  • Դոլար = 388.09

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության ու «Հայկական կարիտաս»-ի միջև հուշագիր է ստորագրվել

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության ու «Հայկական կարիտաս»-ի միջև հուշագիր է ստորագրվել

Աշխատանք փնտրողների, միգրանտների, տեղահանված անձանց, Արցախյան 44-օրյա պատերազմի հետևանքով տուժած բնակիչների և հայրենադարձների շահերի պաշտպանության ուղղությամբ համագործակցելու նպատակով՝ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության ու «Հայկական կարիտաս» բարեսիրական հասարակական կազմակերպության միջև այսօր փոխըմբռնման հուշագիր է ստորագրվել:

Այսպիսով, Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը հանձն է առել աջակցել «Հայկական կարիտաս» բարեսիրական հասարակական կազմակերպությանը՝ ոլորտային ծրագրերի իրականացման գործում, ապահովել և զարգացնել ՀՀ քաղաքացիություն ունեցող աշխատանքային միգրանտների (արտերկիր մեկնել պատրաստվող կամ ցանկացող) խորհրդատվության տրամադրման առկա համակարգը։

Նախարարությունը նաև պատրաստակամություն է հայտնել կազմակերպել հանրային միջոցառումներ՝ ձեռներեցության զարգացման ուղղությամբ, ինչպես նաև մասնակցել ՀԿ կողմից նախաձեռնվող հետազոտությունների ու ուսումնասիրությունների աշխատանքներին։ Հուշագրի շրջանակում «Հայկական կարիտասը» պարտավորվել է Միասնական սոցիալական ծառայությանը տեղեկատվություն հաղորդել աշխատանք փնտրողների, աշխատանքային միգրացիայի և ՌԴ-ում գործող միգրացիոն օրենսդրության վերաբերյալ, ինչպես նաև թիրախային խմբերի հետ տարվող աշխատանքներում ներգրավված ՄՍԾ տարածքային կենտրոնների աշխատակիցներին տրամադրել մշակված նյութեր, վերլուծություններ և ձեռնարկներ։

Համագործակցության շրջանակում նախատեսվում է նաև կազմակերպել դասընթացներ և սեմինարներ՝ աշխատանք փնտրողների, միգրանտների և տեղահանված անձանց կայուն ինտեգրման մեխանիզմների շուրջ։

Թեմայի այլ նորություններ