Աշխարհի մեծ մասը ճանաչում է Հայոց ցեղասպանության փաստը. Եվրախորհրդարանի պատգամավոր Լարս Պատրիկ Բերգ
▲ Դեպի վեր
  • Երեվան 14°C
    72%
    9 կմ/ժ
  • Շիրակ 10°C
    66%
    6 կմ/ժ
  • Լոռի 6°C
    99%
    4 կմ/ժ
  • Տավուշ 9°C
    96%
    5 կմ/ժ
  • Արարատ 15°C
    33%
    8 կմ/ժ
  • Սյունիք 13°C
    94%
    5 կմ/ժ
  • Արմավիր 15°C
    72%
    9 կմ/ժ
  • Գեղարքունիք 4°C
    99%
    10 կմ/ժ
  • Արագածոտն 13°C
    72%
    9 կմ/ժ
  • Կոտայք 11°C
    77%
    11 կմ/ժ
  • Արցախ 12°C
    98%
    5 կմ/ժ
:
  • Եվրո = 391.3008
  • Ռուբլի = 4.26893
  • Դոլար = 388.09

Աշխարհի մեծ մասը ճանաչում է Հայոց ցեղասպանության փաստը. Եվրախորհրդարանի պատգամավոր Լարս Պատրիկ Բերգ

Աշխարհի մեծ մասը ճանաչում է Հայոց ցեղասպանության փաստը. Եվրախորհրդարանի պատգամավոր Լարս Պատրիկ Բերգ

 Ակնհայտ է, որ աշխարհի մեծ մասը  ճանաչում է Հայոց ցեղասպանության փաստը, և դրան շատ բնականորեն հետևում է դատապարտումը, «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին հայտարարեց Եվրոպական խորհրդարանի պատգամավոր Լարս Պատրիկ Բերգը՝ խոսելով Հայոց ցեղասպանության 107-րդ տարելիցի և Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման ու դատապարտման գործընթացի առաջխաղացման մասին:

«Միջազգային լայն հանրությունը շատ լավ տեղեկացված է Հայոց ցեղասպանության մասին, և չկա վտանգ, որ այն կարող է մոռացվել», - մեկնաբանեց գերմանացի պատգամավորը:

Ըստ Եվրախորհրդարանի Եվրոպական պահպանողականների և ռեֆորմիստների խմբակցության ներկայացուցչի մեկնաբանության՝ միայն մի քանի առանցքային երկիր կա, որ դեռ չի ընդունել այդ փաստը, և Թուրքիան ամենաակնհայտ բացառությունն է նրանց թվում:

Նրա խոսքով՝ քանի դեռ Թուրքիան չի ընդունել իր մեղքը, դա մեծ բիծ կլինի այդ երկրի միջազգային հեղինակության վրա: Բերգի խոսքով՝ միջազգային հանրությունը պետք է շարունակի հարգել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը, սակայն շատ դժվար է ստիպել որևէ պետության ճանաչել որևէ բան, որն ինքը չի ընդունում:

«Անկեղծ ասած՝ ես չեմ հավատում, որ կարելի է անել ավելին այդ առումով: Թուրքիայի ներկայիս կառավարությունը գոյատևում է թուրքական ազգայնականությանը սիրաշահելով, ուստի քիչ հավանական է, որ Էրդողանի վարչակազմը ճանաչի Հայոց ցեղասպանությունը», - կարծում է Լարս Պատրիկ Բերգը:

Եվրախորհրդարանի պատգամավորը դրական է գնահատում Հայաստանի Հանրապետության և Թուրքիայի Հանրապետության միջև սկսված դիվանագիտական երկխոսության գործընթացը՝ ասելով, որ այն, իհարկե, չի կարող անմիջապես լուծել բոլոր խնդիրները, այդ թվում՝ ցեղասպանության ճանաչման հարցը, բայց Երևան-Անկարա քննարկումները կարող են հանգեցնել փոխըմբռնման ձևավորման:

Ինչ վերաբերում է այն հարցին, որ թեև Հայոց ցեղասպանության թեման շոշափելիս՝ տարբեր հայտնի գրոծիչներ հաճախ ասում են՝ «Այլևս երբեք», այդուհանդերձ, փորձը ցույց է տալիս, որ աշխարհը այդպես էլ բավարար դասեր չի քաղում, քանի որ չպատժված հանցագործությունները կրկնվելու միտումներ են ցույց տալիս, Լարս Պատրիկ Բերգը պատասխանեց. «Դեռ երկար ճանապարհ է պետք անցնել՝ դրան հասնելու համար, բայց իրավունքի գերակայությունը հարգելու և ՄԱԿ-ի Կանոնադրությանը հավատարիմ լինելու դեպքում հնարավոր է ստեղծել ապագա առանց ցեղասպանական հանցագործությունների»:

Թեմայի այլ նորություններ