Արմեն Գևորգյանն արձագանքել է իրեն բերման ենթարկելու դատարանի որոշմանը
▲ Դեպի վեր
  • Երեվան 12°C
    82%
    6 կմ/ժ
  • Շիրակ 10°C
    71%
    6 կմ/ժ
  • Լոռի 7°C
    99%
    5 կմ/ժ
  • Տավուշ 9°C
    100%
    7 կմ/ժ
  • Արարատ 13°C
    32%
    4 կմ/ժ
  • Սյունիք 15°C
    85%
    13 կմ/ժ
  • Արմավիր 13°C
    82%
    6 կմ/ժ
  • Գեղարքունիք 6°C
    94%
    18 կմ/ժ
  • Արագածոտն 11°C
    82%
    6 կմ/ժ
  • Կոտայք 9°C
    69%
    4 կմ/ժ
  • Արցախ 12°C
    97%
    7 կմ/ժ
:
  • Եվրո = 391.3008
  • Ռուբլի = 4.26465
  • Դոլար = 387.523

Արմեն Գևորգյանն արձագանքել է իրեն բերման ենթարկելու դատարանի որոշմանը

Արմեն Գևորգյանն արձագանքել է իրեն բերման ենթարկելու դատարանի որոշմանը

 «Հայաստան» դաշինքի պատգամավոր Արմեն Գևորգյանը արձագանքել է իրեն բերման ենթարկելու մասին Երևանի ընդհանուր իրավասության դատարանի որոշմանը: Գևորգյանը ասաց, որ պարտադիր չէ իրեն բերման ենթարկեն, դատարանը կարող էր կապվել իր հետ, և ինքը հնարավորության դեպքում կներկայանար դատարան:

«Եթե իմ ներկայությունը ապահովելու անհրաժեշտությունը կար, ընդամենը դատարանը կարող էր ընդմիջում հայտարարել, կապվեր ինձ հետ ու խնդրեր ներկայանալ, քանի որ իմ բացակայությունը համարում է անհարգելի: Այդ պարագայում, հարգելով դատարանին, երևի այդ հնարավորությունը կունենայի գնալ»,- ասաց Գևորգյանը:

Երևանի ընդհանուր իրավասության դատարանը (Շենգավիթի նստավայր), նախագահությամբ դատավոր Աննա Դանիբեկյանի, մեկ շաբաթով հետաձգեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և նախկին փոխվարչապետ, ներկայումս ՀՀ ԱԺ պատգամավոր Արմեն Գևորգյանի գործով դատական նիստը: Դանիբեկյանն ընդգծեց, որ հաշվի առնելով հանգամանքը, որ Արմեն Գևորգյանը նիստին չի ներկայացել անհարգելի պատճառով, անհրաժեշտ է միջոցներ կիրառել հաջորդ նիստին Գևորգյանի ներկայությունն ապահովելու համար: Դատարանը որոշել է հաջորդ նիստին բերման ենթարկել Արմեն Գևորգյանին:

Թեմայի այլ նորություններ