Արման Եղոյանը և Կոնստանտինոս Գյուլեկասը քննարկել են Արցախում և Արցախի շուրջ ստեղծված իրադրությունը
▲ Դեպի վեր
  • Երեվան 14°C
    77%
    4 կմ/ժ
  • Շիրակ 11°C
    66%
    7 կմ/ժ
  • Լոռի 6°C
    99%
    3 կմ/ժ
  • Տավուշ 9°C
    96%
    5 կմ/ժ
  • Արարատ 15°C
    33%
    8 կմ/ժ
  • Սյունիք 13°C
    95%
    9 կմ/ժ
  • Արմավիր 15°C
    77%
    4 կմ/ժ
  • Գեղարքունիք 5°C
    94%
    10 կմ/ժ
  • Արագածոտն 13°C
    77%
    4 կմ/ժ
  • Կոտայք 11°C
    63%
    4 կմ/ժ
  • Արցախ 12°C
    97%
    4 կմ/ժ
:
  • Եվրո = 391.3008
  • Ռուբլի = 4.26465
  • Դոլար = 387.523

Արման Եղոյանը և Կոնստանտինոս Գյուլեկասը քննարկել են Արցախում և Արցախի շուրջ ստեղծված իրադրությունը

Արման Եղոյանը և Կոնստանտինոս Գյուլեկասը քննարկել են Արցախում և Արցախի շուրջ ստեղծված իրադրությունը

Երեկ ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արման Եղոյանը Աթենքում հանդիպել է Հունաստանի խորհրդարանի ազգային պաշտպանության և արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Կոնստանտինոս Գյուլեկասի հետ:
 
«Հանդիպման մեկնարկին երկուստեք անդրադարձանք հայ-հունական հարաբերությունների ջերմ պատմական ընթացքին և համոզմունք հայտնեցինք, որ եղբայրական ժողովուրդների միջև կապերը գնալով էլ ավելի կխորանան: Պարոն Գյուլեկասը իր շնորհավորանքը հղեց մեզ` Հայաստանի Հանրապետության նախագահի ընտրության կապակցությամբ և մեզ փոխանցեց խորհրդարանի նախագահի և իր գլխավորած հանձնաժողովի անդամների ողջույնները:
 
Հանդիպման ընթացքում քննարկեցինք ներկա անկայուն աշխարհաքաղաքական իրավիճակը, Արցախում և Արցախի շուրջ ստեղծված իրադրությունը, առանձին և ընդհանուր անվտանգային մարտահրավերները: Գործընկերս կարևորեց մշակութային ժառանգության պահպանման հիմնահարցը, դատապարտեց հայ ռազմագերիների` մինչ օրս Ադրբեջանում գտնվելու հանգամանքը և այդ համատեքստում շեշտեց միջազգային հանրության ադեկվատ արձագանքի կարևորությունը:
 
Խոսեցինք նաև հայկական սփյուռքի, նրա դերի ու ներուժի մասին:
 
Հանդիպմանը ներկա էին և խոսքով հանդես եկան Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար Վահան Նարիբեկյանը և Հունաստանում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան Տիգրան Մկրտչյանը: Տեղեկացնեմ, որ այցն իրականացվում է Եվրոպական միության կողմից ֆինանսավորվող «Թվինինգ» ծրագրի շրջանակներում` Հունաստանի, Իտալիայի և Հայաստանի խորհրդարանների համատեղ ջանքերով», - Ֆեյսբուքի իր էջում գրել է ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արման Եղոյանը:

Թեմայի այլ նորություններ