Արցախի նախագահ Հարությունյանը հանդիպել է Ազգային ժողովի «Ազատ հայրենիք-ՔՄԴ» խմբակցության հետ
▲ Դեպի վեր
  • Երեվան 30°C
    27%
    6 կմ/ժ
  • Շիրակ 24°C
    52%
    24 կմ/ժ
  • Լոռի 21°C
    79%
    6 կմ/ժ
  • Տավուշ 23°C
    67%
    10 կմ/ժ
  • Արարատ 32°C
    39%
    8 կմ/ժ
  • Սյունիք 27°C
    49%
    16 կմ/ժ
  • Արմավիր 31°C
    27%
    6 կմ/ժ
  • Գեղարքունիք 20°C
    61%
    17 կմ/ժ
  • Արագածոտն 29°C
    27%
    6 կմ/ժ
  • Կոտայք 27°C
    43%
    9 կմ/ժ
  • Արցախ 26°C
    51%
    10 կմ/ժ
:
  • Եվրո = 390.3008
  • Ռուբլի = 4.38255
  • Դոլար = 387.973

Արցախի նախագահ Հարությունյանը հանդիպել է Ազգային ժողովի «Ազատ հայրենիք-ՔՄԴ» խմբակցության հետ

Արցախի նախագահ Հարությունյանը հանդիպել է Ազգային ժողովի «Ազատ հայրենիք-ՔՄԴ» խմբակցության հետ

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը փետրվարի 15-ին հանդիպել է Ազգային ժողովի «Ազատ հայրենիք-ՔՄԴ» խմբակցության հետ:

Ինչպես տեղեկացրին Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմից, քննարկվել են շրջափակման հետևանքով Հանրապետությունում ստեղծված սոցիալ-տնտեսական խնդիրներն ու դրանց հաղթահարման ուղիները, սահմանադրական փոփոխության նախաձեռնությունը, ռազմաքաղաքական իրավիճակը:

Ըստ աղբյուրի՝ երկրի ղեկավարը նշել է, որ Արցախի իշխանությունները շարունակում են գործադրել բոլոր ջանքերը ստեղծված ծանր վիճակում առկա խնդիրներին արդյունավետ լուծումներ գտնելու համար:

Նախագահ Հարությունյանի խոսքով՝ պետական նշանակության բոլոր գործընթացների և որոշումների հիմքում պետք է լինեն բացառապես Արցախի ժողովրդի կենսական շահերը, հետևաբար՝ հանրային համերաշխությունն ու ներքին կայունությունն առավել քան պահանջված են եղած մարտահրավերներին դիմակայելու և հնարավոր նոր փորձություններից խուսափելու համար:

Թեմայի այլ նորություններ