Արարատ Միրզոյանը Ֆրիդրիխ Էբերտ հիմնադրամում անդրադարձել է Հայաստանի առջև ծառացած մարտահրավերներին և ԼՂ հակամարտության կարգավորմանը
▲ Դեպի վեր
  • Երեվան 28°C
    30%
    11 կմ/ժ
  • Շիրակ 23°C
    53%
    19 կմ/ժ
  • Լոռի 22°C
    72%
    8 կմ/ժ
  • Տավուշ 24°C
    63%
    11 կմ/ժ
  • Արարատ 29°C
    44%
    9 կմ/ժ
  • Սյունիք 26°C
    51%
    10 կմ/ժ
  • Արմավիր 29°C
    30%
    11 կմ/ժ
  • Գեղարքունիք 19°C
    59%
    17 կմ/ժ
  • Արագածոտն 27°C
    30%
    11 կմ/ժ
  • Կոտայք 25°C
    44%
    7 կմ/ժ
  • Արցախ 24°C
    54%
    9 կմ/ժ
:
  • Եվրո = 390.3008
  • Ռուբլի = 4.40088
  • Դոլար = 387.973

Արարատ Միրզոյանը Ֆրիդրիխ Էբերտ հիմնադրամում անդրադարձել է Հայաստանի առջև ծառացած մարտահրավերներին և ԼՂ հակամարտության կարգավորմանը

Արարատ Միրզոյանը Ֆրիդրիխ Էբերտ հիմնադրամում անդրադարձել է Հայաստանի առջև ծառացած մարտահրավերներին և ԼՂ հակամարտության կարգավորմանը

Փետրվարի 6-ին աշխատանքային այցով Բեռլինում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը որպես բանախոս հանդես է եկել Ֆրիդրիխ Էբերտ հիմնադրամում տեղի ունեցած կլոր սեղան֊քննարկմանը։

Իր խոսքում նախարար Միրզոյանն անդրադարձ է կատարել Հարավային Կովկասում ստեղծված անվտանգային միջավայրին և Հայաստանի Հանրապետության առջև ծառացած մարտահրավերներին, Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմանը, Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի արգելափակման հետևանքով Լեռնային Ղարաբաղում ստեղծված հումանիտար ճգնաժամին:

ՀՀ ԱԳ նախարարը ներկայացրել է Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման շուրջ վերջին զարգացումները:

Մտքեր են փոխանակվել հայ-գերմանական հարաբերությունների զարգացման, ինչպես նաև ՀՀ-ԵՄ գործընկերության ընդլայնման վերաբերյալ:

Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել նաև Հայաստանի ու Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացին:

Թեմայի այլ նորություններ