Արամ Առաջինը Հալեպում այցելել է երկրաշարժից տուժած շրջաններ
▲ Դեպի վեր
  • Երեվան 29°C
    28%
    4 կմ/ժ
  • Շիրակ 24°C
    52%
    22 կմ/ժ
  • Լոռի 21°C
    76%
    7 կմ/ժ
  • Տավուշ 24°C
    64%
    10 կմ/ժ
  • Արարատ 30°C
    41%
    10 կմ/ժ
  • Սյունիք 27°C
    49%
    13 կմ/ժ
  • Արմավիր 30°C
    28%
    4 կմ/ժ
  • Գեղարքունիք 20°C
    59%
    16 կմ/ժ
  • Արագածոտն 28°C
    28%
    4 կմ/ժ
  • Կոտայք 26°C
    44%
    10 կմ/ժ
  • Արցախ 25°C
    52%
    10 կմ/ժ
:
  • Եվրո = 390.3008
  • Ռուբլի = 4.38255
  • Դոլար = 387.973

Արամ Առաջինը Հալեպում այցելել է երկրաշարժից տուժած շրջաններ

Արամ Առաջինը Հալեպում այցելել է երկրաշարժից տուժած շրջաններ

Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոս Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Առաջինը Հալեպ կատարած հովվապետական այցի ընթացքում այցելել է փետրվարի 6-ին երկրաշարժից նյութական վնասներ կրած Կիլիկիան ճեմարան և տեղում ծանոթացել իրավիճակին, գրում է  «Գանձասարը»։

Վեհափառ հայրապետն իր խոսքում նշել է. «Ճիշդ է, որ այս ցաւալի, մտահոգիչ պայմաններուն մէջ կը հանդիպինք, սակայն կ’ուզեմ հաստատել, որ հալէպահայութիւնը կանգուն է եւ վճռած է շարունակել վերականգնումի իր հաւաքական աշխատանքը։ Անցնող տարիներուն դժուարութիւններ ունեցանք։ Այսօր տագնապը տարբեր է, սակայն բոլոր տագնապներուն դիմաց պէտք է ունենանք հաւատք, յոյս եւ միասնական աշխատանք»։

Արամ Առաջինն այցելել է նաև հայ որոնողափրկարարական խմբի կողմից աշխատանքներ իրականացրած «Շաար» թաղամաս, Ազիզիէ թաղամասում փլված շենքի տարածք, ուր հայ ընտանիք էր բնակվում։ Վեհափառ հայրապետը հոգեհանգստյան արարողություն է կատարել երկրաշարժից զոհված հայ ընտանիքի երկու անդամների հոգիների խաղաղության համար և շուտափույք ապաքինում մաղթել վիրավորներին։

Թեմայի այլ նորություններ