Արաբկիր վարչական շրջանում քանդվում են համայնքային հողամասերում գտնվող ապօրինի ավտոտնակները
▲ Դեպի վեր
  • Երեվան 9°C
    93%
    4 կմ/ժ
  • Շիրակ 5°C
    87%
    15 կմ/ժ
  • Լոռի 4°C
    100%
    9 կմ/ժ
  • Տավուշ 7°C
    100%
    7 կմ/ժ
  • Արարատ 10°C
    85%
    28 կմ/ժ
  • Սյունիք 11°C
    99%
    5 կմ/ժ
  • Արմավիր 10°C
    93%
    4 կմ/ժ
  • Գեղարքունիք 4°C
    96%
    6 կմ/ժ
  • Արագածոտն 8°C
    93%
    4 կմ/ժ
  • Կոտայք 6°C
    90%
    13 կմ/ժ
  • Արցախ 11°C
    99%
    5 կմ/ժ
:
  • Եվրո = 391.3008
  • Ռուբլի = 4.26623
  • Դոլար = 388.09

Արաբկիր վարչական շրջանում քանդվում են համայնքային հողամասերում գտնվող ապօրինի ավտոտնակները

Արաբկիր վարչական շրջանում քանդվում են համայնքային հողամասերում գտնվող ապօրինի ավտոտնակները

Երևանի Արաբկիր վարչական շրջանում՝ Մամիկոնյանց և Արամ Խաչատրյան փողոցների հարևանությամբ, ընթանում են համայնքային հողամասերում առանց համապատասխան թույլտվության տեղակայված ավտոտնակների քանդման աշխատանքներ։

Այս մասին տեղեկացնում է Երևանի քաղաքապետարանի ֆեյսբուքյան էջը:

Արաբկիր վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմում հարուցվել էր վարչական վարույթ՝ համաձայն «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 30-րդ հոդվածի «Բ» կետի։ Կայացվել են նաև Երևանի քաղաքապետի համապատասխան որոշումներ։

Գրառման մեջ նաև նշվում է, որ ավտոտնակների գտնվելու վայրը, ՀՀ կառավարության 2020 թվականի դեկտեմբերի 24-ի՝ «Երևան քաղաքի Մամիկոնյանց և Արամ Խաչատրյան փողոցներին հարակից տարածքների նկատմամբ հանրության գերակա շահ ճանաչելու մասին» հ․ 2143-Ն որոշմամբ, արդեն իսկ ընդգրկված է հանրության գերակա շահ ճանաչված տարածքների ցանկում։

Համայնքային հողամասը շինություններից ազատելուն կհաջորդի Երևանի Մամիկոնյանց և Արամ Խաչատրյան փողոցները միացնող ճանապարհահատվածի կառուցումը, որի նպատակը Կոմիտասի պողոտայով երթևեկությունն զգալիորեն բեռնաթափելն է:

Թեմայի այլ նորություններ