Անհրաժեշտ է յուրաքանչյուր ինժեներական միտք ուղղորդել աջակցող միջոցների արտադրության ուղղությամբ․ Նարեկ Մկրտչյան
▲ Դեպի վեր
  • Երեվան 10°C
    87%
    6 կմ/ժ
  • Շիրակ 6°C
    87%
    2 կմ/ժ
  • Լոռի 7°C
    99%
    3 կմ/ժ
  • Տավուշ 7°C
    94%
    6 կմ/ժ
  • Արարատ 11°C
    71%
    5 կմ/ժ
  • Սյունիք 11°C
    99%
    4 կմ/ժ
  • Արմավիր 11°C
    87%
    6 կմ/ժ
  • Գեղարքունիք 3°C
    98%
    8 կմ/ժ
  • Արագածոտն 9°C
    87%
    6 կմ/ժ
  • Կոտայք 7°C
    78%
    8 կմ/ժ
  • Արցախ 11°C
    97%
    6 կմ/ժ
:
  • Եվրո = 391.3008
  • Ռուբլի = 4.27084
  • Դոլար = 388.5

Անհրաժեշտ է յուրաքանչյուր ինժեներական միտք ուղղորդել աջակցող միջոցների արտադրության ուղղությամբ․ Նարեկ Մկրտչյան

Անհրաժեշտ է յուրաքանչյուր ինժեներական միտք ուղղորդել աջակցող միջոցների արտադրության ուղղությամբ․ Նարեկ Մկրտչյան

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանն այսօր մասնակցել է Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի կողմից իրականացվող «Աջակցող տեխնոլոգիաների նախագծման ինժեներական մրցույթ (ATDEC 2021)» միջոցառման պաշտոնական բացման արարողությանը, որի ընթացքում ելույթներով հանդես են եկել նաև Հայաստանում ՄԱԶԾ-ի մշտական ներկայացուցչի տեղակալ Կոնստանտին Սոկուլսկին, ՀԱՊՀ ռեկտոր Գոռ Վարդանյանը, ՀԱՊՀ հոգաբարձուների խորհրդի նախագահ Տիգրան Ավինյանը։ Այդ մասին հայտնում են ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից:
 
May be an image of 8 մարդ, people standing և ներսումը

Մրցույթը, որն իրականացվում է Tech2Life նախաձեռնության շրջանակում, նպատակ ունի Հայաստանում ստեղծել և զարգացնել աջակցող տեխնոլոգիաների էկոհամակարգ: Մասնակիցները, ստացած առաջադրանքների հիման վրա, եռօրյա ժամկետում կներկայացնեն լուծումներ․ արդյունքում հաղթող թիմերին կտրվի հնարավորություն՝ մասնակցելու աջակցող տեխնոլոգիաներին ուղղված ծրագրերի, ինչպես նաև իրենց կողմից առաջարկված լուծումները ներկայացնել պոտենցիալ ներդրողներին։

May be an image of 4 մարդ, people sitting, people standing և ներսումը

Իր ելույթում անդրադառնալով հաշմանդամություն ունեցող անձանց հիմնահարցերի ոլորտում իրականացվող բարեփոխումներին՝ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը շեշտել է հաշմանդամություն ունեցող անձանց ֆունկցիոնալ աջակցող միջոցներ տրամադրելու և վերջիններիս համար ներառական միջավայր ապահովելու կարևորությունը։

May be an image of 3 մարդ, people sitting, people standing, ներսում և text that says 'mlsa.am'-ը

Ընդգծելով միջազգային գործընկերների հետ արդյունավետ համագործակցության դերը՝ նախարարը խոսել է նաև ՄԱԶԾ հետ համատեղ իրականացված աքսելերացիոն ծրագրի մասին, որը հնարավորություն է ընձեռել զարգացնել Հայաստանում և միջազգային հարթակներում գործող ստարտափների կարողություններն ու ընդլայնել վերջիններիս գործունեությունը․

May be an image of 5 մարդ, people standing, կոստյում և ներսումը

«Աջակցող միջոցների արտադրությունը զարգացող ոլորտ է, որը բավականին մեծ հետաքրքրություն ունի նաև միջազգային տարբեր կազմակերպությունների կողմից։ Մինչև 2030 թվականը ավելի քան 2 մլրդ մարդ աջակցող միջոցի կարիք է ունենալու, անհրաժեշտ է յուրաքանչյուր տեխնոլոգիական կազմակերպություն և  ինժեներական միտք ուղղորդել հենց այս ուղղությամբ»,- նշել է նախարարը։

May be an image of 3 մարդ, people sitting և people standing-ը

Ընդգծելով նմանօրինակ միջոցառումների կարևորությունը՝ վերջինս հույս է հայտնել, որ կարճ ժամանակում հնարավոր կլինի ազգային արտադրանքով ապահովել ոչ միայն Հայաստանում ապրող հաշմանդամություն ունեցող անձանց, այլև դուրս գալ արտաքին շուկա։

Թեմայի այլ նորություններ