Անհետ կորածների հարցերով միջազգային հանձնաժողովը բարձր է գնահատում առողջապահության նախարարության հետ գործակցությունը
▲ Դեպի վեր
  • Երեվան 14°C
    72%
    9 կմ/ժ
  • Շիրակ 10°C
    66%
    6 կմ/ժ
  • Լոռի 6°C
    99%
    3 կմ/ժ
  • Տավուշ 9°C
    96%
    5 կմ/ժ
  • Արարատ 15°C
    33%
    8 կմ/ժ
  • Սյունիք 13°C
    95%
    9 կմ/ժ
  • Արմավիր 15°C
    77%
    4 կմ/ժ
  • Գեղարքունիք 5°C
    94%
    10 կմ/ժ
  • Արագածոտն 13°C
    72%
    9 կմ/ժ
  • Կոտայք 11°C
    63%
    4 կմ/ժ
  • Արցախ 12°C
    97%
    4 կմ/ժ
:
  • Եվրո = 391.3008
  • Ռուբլի = 4.26893
  • Դոլար = 388.09

Անհետ կորածների հարցերով միջազգային հանձնաժողովը բարձր է գնահատում առողջապահության նախարարության հետ գործակցությունը

Անհետ կորածների հարցերով միջազգային հանձնաժողովը բարձր է գնահատում առողջապահության նախարարության հետ գործակցությունը

Անահիտ Ավանեսյանը մարտի 28-ին ընդունել է Անհետ կորածների հարցերով միջազգային հանձնաժողովի (ICMP) գլխավոր տնօրեն Քեթրին Բոմբերգերին, ICMP քաղաքականության և համագործակցության գծով տնօրեն Անդրեաս Քլայզերին, ինչպես նաև Նիդերլանդների Թագավորությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Տիգրան Բալայանին:

Նախարարը ընդգծել է Անհետ կորածների հարցերով միջազգային հանձնաժողովի էական դերը` պատերազմի հետևանքով զոհվածների ինքնությունը պարզելու համար փորձանմուշների ԴՆԹ նույնականացումն իրականացնելու հարցում:

«Արվել է ամեն բան` հնարավորինս սեղմ ժամկետներում առավելագույն թվով լիարժեք գենետիկական բնութագրեր ունենալու համար: Այդ ամբողջ ընթացքում մենք եղել ենք բաց և հաշվետվողական»,-ասել է Անահիտ Ավանեսյանը:

Քեթրին Բոմբերգերը բարձր է գնահատել հանձնաժողովի գենետիկ փորձագետների և ՀՀ ԱՆ «Դատաբժշկական գիտագործնական կենտրոնի» փորձագետների արդյունավետ գործակցությունը` շեշտելով, որ Հայաստանն ամբողջությամբ պահպանել է Գենետիկական փորձաքննությունների անցկացման ընթացակարգի` միջազգայնորեն ընդունված գործելակարգերը:

Քեթրին Բոմբերգերը նշել է, որ Անհետ կորածների հարցերով միջազգային հանձնաժողովը կշարունակի իր աջակցությունը տրամադրել Հայաստանին պատերազմի հետևանքները հաղթահարելու հարցում` սերտ համագործակցելով հայաստանյան գործընկեր կազմակերպության հետ:

Թեմայի այլ նորություններ