Անահիտ Ավանեսյանը ԱՆ Պետական առողջապահական գործակալության աշխատակազմին է ներկայացրել նորանշանակ տնօրենին
▲ Դեպի վեր
  • Երեվան 9°C
    93%
    4 կմ/ժ
  • Շիրակ 7°C
    87%
    2 կմ/ժ
  • Լոռի 5°C
    100%
    6 կմ/ժ
  • Տավուշ 7°C
    96%
    4 կմ/ժ
  • Արարատ 10°C
    78%
    11 կմ/ժ
  • Սյունիք 11°C
    99%
    5 կմ/ժ
  • Արմավիր 10°C
    93%
    4 կմ/ժ
  • Գեղարքունիք 4°C
    97%
    7 կմ/ժ
  • Արագածոտն 8°C
    93%
    4 կմ/ժ
  • Կոտայք 6°C
    83%
    3 կմ/ժ
  • Արցախ 11°C
    99%
    5 կմ/ժ
:
  • Եվրո = 391.3008
  • Ռուբլի = 4.26623
  • Դոլար = 388.09

Անահիտ Ավանեսյանը ԱՆ Պետական առողջապահական գործակալության աշխատակազմին է ներկայացրել նորանշանակ տնօրենին

Անահիտ Ավանեսյանը ԱՆ Պետական առողջապահական գործակալության աշխատակազմին է ներկայացրել նորանշանակ տնօրենին

Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը ԱՆ Պետական առողջապահական գործակալության աշխատակազմին է ներկայացրել գործակալության նորանշանակ տնօրեն Ահարոն Բարսեղյանին։

Շնորհավորելով վերջինիս՝ առողջապահության նախարարը համոզմունք է հայտնել, որ Ահարոն Բարսեղյանի նշանակումը կնպաստի առողջապահական համակարգում ՊԱԳ-ի դերի և նշանակության բարձրացմանը:

«Մենք բարեփոխումների փուլում ենք: Պետական առողջապահական գործակալությունը կարևոր դեր է ստանձնելու առողջության համապարփակ ապահովագրության համակարգի ներդրման ճանապարհին:

Պահպանելով կուտակած մասնագիտական լավագույն փորձը՝ գնում ենք հիմնարար փոփոխությունների, ինչը հիմք կծառայի ապահովագրության ֆոնդի ստեղծման համար, որը պետք է բավարարի արդյունավետ, թափանցիկ, մարդակենտրոն, նոր տեխնոլոգիաների լայն կիրառմամբ գործող կառույցի ընդունված չափանիշներին: Իսկ բարեփոխումներն ուղեկցվելու են ՊԱԳ-ի կարողությունների ընդլայնմամբ և պայմանների բարելավմամբ»,- նշել է Անահիտ Ավանեսյանը:

Ահարոն Բարսեղյանը շնորհակալություն է հայտնել նախարարին վստահության համար:

«Վստահ եմ, որ առողջապահական համակարգի խորքային բարեփոխումների արդյունքում կունենանք առողջ, մրցունակ և արդյունավետ աշխատող առողջապահական գործակալություն, որը կօգնի լիարժեք իրականացնել մեր առջև դրված խնդիրները»,- ասել է Ահարոն Բարսեղյանը:

Թեմայի այլ նորություններ