ԱՄՆ-ի պատժամիջոցների տակ են հայտնվել ռուսաստանյան 30-ից ավելի ՏՏ ընկերություններ
▲ Դեպի վեր
  • Երեվան 10°C
    82%
    0 կմ/ժ
  • Շիրակ 7°C
    61%
    4 կմ/ժ
  • Լոռի 5°C
    97%
    9 կմ/ժ
  • Տավուշ 6°C
    96%
    10 կմ/ժ
  • Արարատ 11°C
    70%
    18 կմ/ժ
  • Սյունիք 12°C
    94%
    7 կմ/ժ
  • Արմավիր 11°C
    82%
    0 կմ/ժ
  • Գեղարքունիք 1°C
    100%
    6 կմ/ժ
  • Արագածոտն 9°C
    82%
    0 կմ/ժ
  • Կոտայք 7°C
    76%
    4 կմ/ժ
  • Արցախ 9°C
    99%
    8 կմ/ժ
:
  • Եվրո = 391.3008
  • Ռուբլի = 4.26623
  • Դոլար = 388.09

ԱՄՆ-ի պատժամիջոցների տակ են հայտնվել ռուսաստանյան 30-ից ավելի ՏՏ ընկերություններ

ԱՄՆ-ի պատժամիջոցների տակ են հայտնվել ռուսաստանյան 30-ից ավելի ՏՏ ընկերություններ

Astra Group ՀԲԸ-ն (հանրային բաժնետիրական ընկերություն), IBS խմբի մի շարք ընկերություններ և շուրջ 30 ռուսական ՏՏ ընկերություններ ընդգրկվել են իրավաբանական և ֆիզիկական անձանց նկատմամբ պատժամիջոցների ցուցակում: Այս մասին հաղորդագրություն է տարածել ԱՄՆ ֆինանսների նախարարությունը։

Այդ ընկերություններին պատժամիջոցների ցուցակներում ընդգրկելու համար որպես հիմք նշվել է նրանց աշխատանքը Ռուսաստանի տնտեսության տեխնոլոգիական հատվածում։

Մի շարք դեպքերում ԱՄՆ-ի ֆինանսների նախարարությունը հակիրճ բացատրում է, թե հատկապես ինչպիսի աշխատանքի համար են այդ ՏՏ ընկերությունները ներառվել համապատասխան ցանկում։ Այսպես, Astra Group-ի դեպքում որպես պատճառ է նշվում նրա մասնակցությունն օպերացիոն համակարգ մշակող ընկերությունում, որի վրա «հենվում են ռուսական պաշտպանական արդյունաբերությունը և զինված ուժերը»:

Ըստ «Ինտերֆաքս» գործակալության՝ Astra Group-ն ինքը կարծում է, որ իր դեմ սահմանված պատժամիջոցները որևէ կերպ չեն ազդի խմբի բիզնեսի վրա։

Պատժամիջոցների ցանկում նաև ընդգրկվել է IBS ընկերությունների խումբը, որն ավելի վաղ ճանաչվել էր ՏՏ ընկերությունների թվում լիստինգի հաջորդ թեկնածուներից մեկը, որոնց բաժնետոմսերը մեծ պահանջարկ ունեն մանրածախ ներդրողների շրջանում:

Ըստ ԱՄՆ ֆինանսների նախարարության՝ պատժամիջոցների նոր ցուցակում, բացի ՏՏ ընկերություններից, հայտնվել են մոտավորապես 300 ընկերություններ։ Նոր պատժամիջոցներն ուղղված են «Ռուսաստանի ռազմաարդյունաբերական բազայի և քիմիական և կենսաբանական զենքի ծրագրերի դեմ, ինչպես նաև երրորդ երկրների ընկերությունների և անհատների դեմ, որոնք օգնում են Ռուսաստանին ձեռք բերել առանցքային միջոցներ զենքի կամ պաշտպանության հետ կապված արտադրության համար»։

Թեմայի այլ նորություններ