Ալխաս Ղազարյանն ու Նարեկ Բաբայանը հանդիպել են Քաղաքական դասընթացների երեւանյան դպրոցի աշակերտների հետ
▲ Դեպի վեր
  • Երեվան 14°C
    63%
    4 կմ/ժ
  • Շիրակ 8°C
    87%
    7 կմ/ժ
  • Լոռի 7°C
    99%
    2 կմ/ժ
  • Տավուշ 8°C
    97%
    8 կմ/ժ
  • Արարատ 15°C
    69%
    26 կմ/ժ
  • Սյունիք 12°C
    97%
    2 կմ/ժ
  • Արմավիր 15°C
    63%
    4 կմ/ժ
  • Գեղարքունիք 2°C
    100%
    9 կմ/ժ
  • Արագածոտն 13°C
    63%
    4 կմ/ժ
  • Կոտայք 11°C
    82%
    14 կմ/ժ
  • Արցախ 12°C
    98%
    4 կմ/ժ
:
  • Եվրո = 391.3008
  • Ռուբլի = 4.27253
  • Դոլար = 388.501

Ալխաս Ղազարյանն ու Նարեկ Բաբայանը հանդիպել են Քաղաքական դասընթացների երեւանյան դպրոցի աշակերտների հետ

Ալխաս Ղազարյանն ու Նարեկ Բաբայանը հանդիպել են Քաղաքական դասընթացների երեւանյան դպրոցի աշակերտների հետ

Եվրոպայի խորհրդի Քաղաքական դասընթացների երեւանյան դպրոցի տնօրեն Արմեն Զաքարյանի խոսքով՝ «Ժողովրդավարական քաղաքացիության ուսուցում. Առաջին անգամ ընտրող» ծրագիրն իրականացվել է նախորդ խորհրդարանական ընտրություններին զուգահեռ: Հանրապետության 104 ավագ դպրոցից 50-ն ընդգրկված է այս ծրագրում: Աշխարհագրությունը մեծ է՝ Սյունիք, Կապան, Գորիս, Ջերմուկ, Վայք, Եղեգնաձոր, Գյումրի, Վանաձոր, Դիլիջան: Նախագծի հաղթողներն ապրիլի 29-ին հյուրընկալվել են Ազգային ժողովում: Նախքան ընտրվելը նրանք ուսումնասիրել են գործող Ընտրական օրենգիրքը եւ ընտրախաղի միջոցով պատկերացրել բուն ընտրական գործընթացը:

ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի հետ հանդիպումից  հետո աշակերտները հարցեր են ուղղել նաեւ ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորներ Նարեկ Բաբայանին եւ Ալխաս Ղազարյանին: Աշակերտներից մեկի դիտարկմամբ՝ պատերազմից հետո ամենակարեւոր խնդիրը գերիների եւ անհետ կորածների վերադարձի հարցն է: Աշակերտուհին հետաքրքրվել է, թե ի՞նչ քայլեր են ձեռնարկվում այդ ուղղությամբ: Պատգամավորները նշել են, որ այդ ուղղությամբ օր ու գիշեր աշխատանքներ են տարվում: Ուսուցիչների եւ աշակերտների հարցերը հիմնականում վերաբերել են Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ խաղաղության պայմանագրի կնքմանը, անվտանգության ոլորտին, քաղաքաշինությանը, ուսուցիչների ատեստավորմանը, հեռավար ուսուցմանը, կրթության ոլորտում առկա խնդիրներին:

Թեմայի այլ նորություններ