Աղբահանության և սանմաքրման բաժնի աշխատակիցներին դանակահարած անձի ինքնության վերաբերյալ առկա է օպերատիվ տեղեկատվություն․ ՔԿ
▲ Դեպի վեր
  • Երեվան 29°C
    28%
    4 կմ/ժ
  • Շիրակ 24°C
    52%
    22 կմ/ժ
  • Լոռի 21°C
    76%
    7 կմ/ժ
  • Տավուշ 24°C
    64%
    10 կմ/ժ
  • Արարատ 30°C
    41%
    10 կմ/ժ
  • Սյունիք 27°C
    49%
    13 կմ/ժ
  • Արմավիր 30°C
    28%
    4 կմ/ժ
  • Գեղարքունիք 20°C
    59%
    16 կմ/ժ
  • Արագածոտն 28°C
    28%
    4 կմ/ժ
  • Կոտայք 26°C
    44%
    10 կմ/ժ
  • Արցախ 25°C
    52%
    10 կմ/ժ
:
  • Եվրո = 390.3008
  • Ռուբլի = 4.38255
  • Դոլար = 387.973

Աղբահանության և սանմաքրման բաժնի աշխատակիցներին դանակահարած անձի ինքնության վերաբերյալ առկա է օպերատիվ տեղեկատվություն․ ՔԿ

Աղբահանության և սանմաքրման բաժնի աշխատակիցներին դանակահարած անձի ինքնության վերաբերյալ առկա է օպերատիվ տեղեկատվություն․ ՔԿ

«Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում» համայնքային հիմնարկի երկու տղամարդ աշխատակիցների դանակահարման դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի Ավան Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 167-րդ հոդվածի 2-րդ մասի 8-րդ կետի հատկանիշներով ( զենքի կամ մարմնական վնասվածք պատճառելու համար նախապես պատրաստված կամ հարմարեցված առարկայի կամ միջոցի գործադրմամբ առողջությանը միջին ծանրության վնաս պատճառելը):

Իրականացվում է նախաքննություն, կատարվել են առաջնային անհետաձգելի վարութային և ապացուցողական գործողություններ՝ դեպքի հանգամանքները պարզելու նպատակով։ Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն։

Հանցանքն առերևույթ կատարած անձի ինքնության վերաբերյալ առկա է օպերատիվ տեղեկատվություն։ Ոստիկանությանը տրվել է հանձնարարություն հանցանքն առերևույթ կատարած անձին հայտնաբերելու և վարույթն իրականացնող մարմնին ներկայացնելու վերաբերյալ։

Թեմայի այլ նորություններ