Ադրբեջանը վերադարձրել է «Հայաստանի կողմից օկուպացված» հողերը. Լավրով
▲ Դեպի վեր
  • Երեվան 30°C
    27%
    6 կմ/ժ
  • Շիրակ 24°C
    52%
    24 կմ/ժ
  • Լոռի 21°C
    79%
    6 կմ/ժ
  • Տավուշ 23°C
    67%
    10 կմ/ժ
  • Արարատ 31°C
    39%
    8 կմ/ժ
  • Սյունիք 27°C
    49%
    13 կմ/ժ
  • Արմավիր 31°C
    27%
    6 կմ/ժ
  • Գեղարքունիք 20°C
    61%
    17 կմ/ժ
  • Արագածոտն 29°C
    27%
    6 կմ/ժ
  • Կոտայք 27°C
    43%
    9 կմ/ժ
  • Արցախ 26°C
    51%
    10 կմ/ժ
:
  • Եվրո = 390.3008
  • Ռուբլի = 4.38255
  • Դոլար = 387.973

Ադրբեջանը վերադարձրել է «Հայաստանի կողմից օկուպացված» հողերը. Լավրով

Ադրբեջանը վերադարձրել է «Հայաստանի կողմից օկուպացված» հողերը. Լավրով

Ադրբեջանը վերադարձրել է իր յոթ շրջանները, որոնք երկար տարիներ «օկուպացված էին Հայաստանի կողմից», հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը։

«Ղարաբաղյան պատերազմի պատմությունը գնում է դեպի տասնամյակների խորքեր։ Հայաստանը երկար-երկար տարիներ օկուպացրել է Ադրբեջանի յոթ շրջանները։ Ռուսաստանը դիվանագիտական լուծման բազմաթիվ տարբերակներ է առաջարկել, սակայն Հայաստանի ղեկավարությունը ցանկանում էր պահպանել տարածքները։ Ադրբեջանը վերադարձրել է այն հողերը, որոնք իրեն են պատկանում»,- ասել է Լավրովը «Ռոսիա 24» հեռուստաալիքին և «ՌԻԱ Նովոստի» գործակալությանը տված հարցազրույցում։ 

ՌԴ ԱԳ նախարարը նշել է, որ Ադրբեջանն ու Հայաստանը այս փուլում համաձայնագիր են ստորագրել Ալմաթիի հռչակագրի հիման վրա խաղաղության համաձայնագիր կնքելու պատրաստակամության մասին, որում նշվում է, որ անկախ պետությունների սահմաններն անցնելու են միութենական հանրապետությունների սահմաններով։ 

«Ղարաբաղը գտնվում էր Ադրբեջանական ԽՍՀ-ի կազմում»,- հիշեցրել է Լավրովը։

Թեմայի այլ նորություններ