Ադրբեջանը կանցկացնի մարտավարական զորավարժություններ 15 հազար զինծառայողի ներգրավմամբ
▲ Դեպի վեր
  • Երեվան 30°C
    30%
    11 կմ/ժ
  • Շիրակ 24°C
    53%
    26 կմ/ժ
  • Լոռի 21°C
    79%
    7 կմ/ժ
  • Տավուշ 23°C
    70%
    3 կմ/ժ
  • Արարատ 31°C
    37%
    5 կմ/ժ
  • Սյունիք 27°C
    50%
    12 կմ/ժ
  • Արմավիր 31°C
    30%
    11 կմ/ժ
  • Գեղարքունիք 19°C
    69%
    18 կմ/ժ
  • Արագածոտն 29°C
    30%
    11 կմ/ժ
  • Կոտայք 27°C
    42%
    6 կմ/ժ
  • Արցախ 27°C
    48%
    14 կմ/ժ
:
  • Եվրո = 390.3008
  • Ռուբլի = 4.38165
  • Դոլար = 387.973

Ադրբեջանը կանցկացնի մարտավարական զորավարժություններ 15 հազար զինծառայողի ներգրավմամբ

Ադրբեջանը կանցկացնի մարտավարական զորավարժություններ 15 հազար զինծառայողի ներգրավմամբ

Ադրբեջանի նախագահի հաստատած պլանի համաձայն, մայիսի 16-ից ադրբեջանական բանակում կմեկնարկեն զորավարժություններ՝ զորատեսակների ներգրավմամբ: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով ադրբեջանական լրատվամիջոցները, Ադրբեջանի պաշտպանության նախարարի ղեկավարությամբ զորավարժություններին կմասնակցեն մինչև 15 000 զինծառայողներ, մինչև  300 միավոր տանկեր և այլ զրահատեխնիկա, մինչև 400 տարբեր տրամաչափի հրթիռահրետանային կայանքներ, համազարկային կրակի ռեակտիվ համակարգեր, ականանետեր և հակատանկային միջոցներ, մինչև 50 միավոր ռազմական ավիացիա և տարբեր նշանակության անօդաչու թռչող սարքեր:

Զորավարժություններում հիմնական ուշադրությունը կդարձվի կառավարմանը, մարտական պատրաստականությանը և զորքերի վերախմբավորմանը, այդ թվում ՝ մարտական ներդաշնակության կատարելագործմանն ու համազորային միավորումների, հրթիռային և հրետանային զորքերի, ավիացիայի և հատուկ նշանակության ուժերի միջեւ փոխգործակցությանը:

Ըստ Վիեննայի 2011թ. փաստաթղթի 5-րդ գլխի 40.1.1 ենթակետի՝ Ադրբեջանը պարտավոր է ԵԱՀԿ-ին ապահովի նախնական ծանուցում, եթե զորավարժություններում ընդգրկված են ամենաքիչը 9000 մարդ, ներառյալ աջակցող զորքերը, ամենաքիչը 250 մարտական տանկ, ամենաքիչը 500 մարտական զրահապատ մեքենա, ամենաքիչը 250 ինքնագնաց և հետագլոր (քարշարկվող) հրետանային միջոցներ, ականանետեր և ռեակտիվ համազարկային միջոցներ (100 մմ և ավելի):

Թեմայի այլ նորություններ