Ադրբեջանի կողմից իր ԶՈՒ-ի ռազմական հանցագործությունները հետաքննելու հայտարարությունը կեղծիք էր. ԱԳՆ-ն՝ ՄԱԿ-ի մանդատակիրների նամակի մասին
▲ Դեպի վեր
  • Երեվան 28°C
    30%
    11 կմ/ժ
  • Շիրակ 23°C
    53%
    19 կմ/ժ
  • Լոռի 22°C
    72%
    8 կմ/ժ
  • Տավուշ 24°C
    63%
    11 կմ/ժ
  • Արարատ 29°C
    44%
    9 կմ/ժ
  • Սյունիք 26°C
    51%
    10 կմ/ժ
  • Արմավիր 29°C
    30%
    11 կմ/ժ
  • Գեղարքունիք 19°C
    59%
    17 կմ/ժ
  • Արագածոտն 27°C
    30%
    11 կմ/ժ
  • Կոտայք 25°C
    44%
    7 կմ/ժ
  • Արցախ 24°C
    54%
    9 կմ/ժ
:
  • Եվրո = 390.3008
  • Ռուբլի = 4.40088
  • Դոլար = 387.973

Ադրբեջանի կողմից իր ԶՈՒ-ի ռազմական հանցագործությունները հետաքննելու հայտարարությունը կեղծիք էր. ԱԳՆ-ն՝ ՄԱԿ-ի մանդատակիրների նամակի մասին

Ադրբեջանի կողմից իր ԶՈՒ-ի ռազմական հանցագործությունները հետաքննելու հայտարարությունը կեղծիք էր. ԱԳՆ-ն՝ ՄԱԿ-ի մանդատակիրների նամակի մասին

Ադրբեջանի կողմից իր ԶՈՒ-ի ռազմական հանցագործությունները հետաքննելու հայտարարությունը կեղծիք էր. ԱԳՆ-ն՝ ՄԱԿ-ի մանդատակիրների նամակի մասին
Հայաստանի արտաքին գործերի նախարարությունն արձագանքել է ՄԱԿ-ի մանդատակիրների կողմից Ադրբեջանին ուղղված նամակին, որով Ադրբեջանի կառավարությունից պահանջվում է բացատրություններ ներկայացնել Հայաստանի դեմ հարձակման ժամանակ Ադրբեջանի զինված ուժերի իրականացրած պատերազմական հանցագործությունների վերաբերյալ: Թեմայի շուրջ «Արմենպրես»-ի հարցին պատասխանել է ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Վահան Հունանյանը:

Հարց. ՄԱԿ-ի մանդատակիրների կողմից վերջերս հրապարակվել է Ադրբեջանին ուղղված նամակը, որը Ադրբեջանի կառավարությունից պահանջում է բացատրություններ ներկայացնել 2022 թ. սեպտեմբերի 13-ին Հայաստանի Հանրապետության դեմ սանձազերծած ռազմական ագրեսիայի ժամանակ Ադրբեջանի զինված ուժերի կատարված պատերազմական հանցագործությունների դեպքերի վերաբերյալ: Անդրադարձ է կատարվում նաև 2020թ. նոյեմբերին կրակի դադարից հետո ռազմագերիների ազատ չարձակման հարցին: Ադրբեջանը, սակայն, նախատեսված ժամանակահատվածում որևէ կերպ չի արձագանքել ՄԱԿ-ի մանդատակիրներին: Ի՞նչ մեկնաբանություն ունեք այս առումով:
Պատասխան. Մենք բազմիցս բարձրաձայնել ենք Ադրբեջանի կողմից իրականացված պատերազմական հանցագործությունների պատշաճ միջազգային հետաքննության անհրաժեշտության մասին և պահանջել հանցագործությունների մեղավորներին ու կազմակերպիչներին պատասխանատվության ենթարկել, այդ թվում՝ միջազգային պատժամիջոցների կիրառմամբ։

Նամակ-պահանջագրում ՄԱԿ-ի մանդատակիրները խոր մտահոգություն են հայտնում տեղի ունեցածի վերաբերյալ և Ադրբեջանին կոչ են անում ձեռնարկել բոլոր անհրաժեշտ միջոցները՝ դադարեցնելու նման խախտումները, կանխարգելելու դրանց կրկնությունը և ապահովելու ցանկացած անձի կամ անձանց պատիժը, որոնք պատասխանատու են այս հանցագործությունների կատարման համար։

Կհիշեք, որ միջազգային հանրության զայրույթը մեղմելու և ուշադրությունը շեղելու նպատակով Ադրբեջանը անցած տարվա աշնանը հայտարարեց իր ԶՈՒ կատարած պատերազմական հանցագործությունների կապակցությամբ հետաքննություն սկսելու մասին: Ինչպես ցույց է տալիս ՄԱԿ-ի մանդատակիրների պահանջագիր-նամակի անտեսումը, այդ այսպես կոչված հետաքննությունը ընդամենը կեղծիք էր՝ խնդիրը կոծկելու նպատակով:
ՄԱԿ-ի մանդատակիրները պատասխան չեն ստացել նաև 44-օրյա պատերազմից հետո Ադրբեջանում անօրինական պատանդառության մեջ գտնվող հայ ռազմագերիների և այլ պահվող անձանց, ինչպես նաև բռնի անհետացումների դեպքերի վերաբերյալ իրենց հարցադրումներին:

Այսպիսով, կարող ենք արձանագրել, որ Ադրբեջանը, լինելով մարդու իրավունքների վերաբերյալ ՄԱԿ-ի հիմնարար փաստաթղթերի անդամ, կոպտորեն խախտում է դրանք, հաշվի չի առնում ՄԱԿ-ի մարմինների կողմից իրեն տրված հանձնարարականները և չի համագործակցում ՄԱԿ-ի մարդու իրավունքների ապահովումը վերահսկող այնպիսի կարևոր մարմինների հետ, ինչպիսիք են մանդատակիրները (հատուկ զեկուցողներն ու անկախ փորձագետները):
Այս իրավիճակում հրամայական է Ադրբեջանի կողմից իրականացված պատերազմական հանցագործությունները միջազգային պատշաճ հետաքննության իրականացումը, մեղավորներին ու կազմակերպիչներին պատասխանատվության ենթարկելը: Բացի դրանից՝ միջազգային հանրությունը պարտավոր է մեծացնել ճնշումը՝ Ադրբեջանում ապօրինաբար պահվող բոլոր հայ ռազմագերիների և քաղաքացիական անձանց անհապաղ հայրենադարձման, բռնի անհետացումների և անհետ կորածների ճակատագրերի բացահայտման համար։

Բարձր գնահատելով համագործակցությունը ՄԱԿ-ի կառույցների, այդ թվում` հատուկ ընթացակարգերի հետ, Հայաստանը նաև ցանկանում է ուշադրություն հրավիրել այն փաստի վրա, որ վերջին շրջանում Ադրբեջանը որդեգրել է ՄԱԿ-ի կառույցներին ահաբեկելու և ճնշում գործադրելու միջոցով վերջիններիս ստիպելու չբարձրաձայնել Ադրբեջանի կողմից մարդու իրավունքների աղաղակող խախտումներին վերաբերող դեպքերը, ավելին՝ նույնիսկ վերախմբագրել ՄԱԿ-ի կողմից նախկինում արված հայտարարությունները: Այս ամենին ականատես ենք լինում Լաչինի միջանցքը փակելու և Լեռնային Ղարաբաղի ժողովրդին շրջափակման մեջ պահելու վերաբերյալ հայտարարությունների համատեքստում:

Չնայած Ադրբեջանի գործողություններին՝ վստահ ենք, որ ՄԱԿ-ի բոլոր մարմինները, այդ թվում` առաջին հերթին մարդու իրավունքների խնդիրներով զբաղվող կառույցները, կշարունակեն իրականացնել իրենց աշխատանքը ՄԱԿ-ի կանոնադրության ոգուն և տառին համապատասխան:

Թեմայի այլ նորություններ