2024-ին Հայաստանը կհայտնվի Մարսի ուսումնասիրությունների էպիկենտրոնում. ստորագրվել է հուշագիր
▲ Դեպի վեր
  • Երեվան 10°C
    87%
    6 կմ/ժ
  • Շիրակ 6°C
    87%
    2 կմ/ժ
  • Լոռի 7°C
    99%
    3 կմ/ժ
  • Տավուշ 7°C
    94%
    6 կմ/ժ
  • Արարատ 11°C
    71%
    5 կմ/ժ
  • Սյունիք 11°C
    99%
    4 կմ/ժ
  • Արմավիր 11°C
    87%
    6 կմ/ժ
  • Գեղարքունիք 3°C
    98%
    8 կմ/ժ
  • Արագածոտն 9°C
    87%
    6 կմ/ժ
  • Կոտայք 7°C
    78%
    8 կմ/ժ
  • Արցախ 11°C
    97%
    6 կմ/ժ
:
  • Եվրո = 391.3008
  • Ռուբլի = 4.27084
  • Դոլար = 388.5

2024-ին Հայաստանը կհայտնվի Մարսի ուսումնասիրությունների էպիկենտրոնում. ստորագրվել է հուշագիր

2024-ին Հայաստանը կհայտնվի Մարսի ուսումնասիրությունների էպիկենտրոնում. ստորագրվել է հուշագիր

Մարսի անալոգային ուսումնասիրությունների անցկացման մասին Երևանում հուշագիր է ստորագրվել Հայաստանի օդատիեզերական գործակալության ու Ավստրիական տիեզերական ֆորումի միջև։ Հուշագիրը ստորագրել են Հայաստանի օդատիեզերական գործակալության ղեկավար Մհեր Մեհրաբյանն ու Ավստրիական տիեզերական ֆորումի տնօրեն Գերնոտ Գրոմերը։

«Հույս ունեմ, որ Հայաստանը ակտիվ մասնակցություն կունենա նախագծի նորարարական մշակումների ներգրավման տեսանկյունից: Արդեն 20 երկրների ներկայացուցիչներ այս ուսումնասիրություններին միանալու պատրաստակամություն են հայտնել»,- ասաց Գրոմերը։

Նա նշեց, որ նախնական գնահատականներով, առաջին իրական առաքելությունը Մարս կուղարկվի 20-30 տարվա ընթացքում։

«Առաջին առաքելության անդամներն արդեն ծնվել են Նյու Յորքում, Պեկինում կամ, գուցե, Երևանում, սակայն այդ մասին դեռ չգիտեն»,-նշեց ավստրիացի գիտնականը։

Գրոմերը հայտնեց նաև, որ առաքելությունից հետո Հայաստանի տարբեր քաղաքներում մի շարք դասախոսություններ կանցկացվեն, որոնց ընթացքում կներկայացվեն դրա մանրամասները։

Օդատիեզերական գործակալության ղեկավար Մհեր Մեհրաբյանի խոսքով՝ Հայաստանի համար սա մեծ և կարևոր քայլ է։

«Բոլորս այստեղ ենք հանուն երազանքի` նվաճել տիեզերքը, այն նոր տուն դարձնել։ Եվ դա շատ մեծ քայլ է այդ ուղղությամբ»,- ասաց Մեհրաբյանը։

ԱՏՁՄ տնօրեն Հայկ Չոբանյանը կոչ արեց կրթական հաստատություններին օգտվել պատմական հնարավորությունից և ակտիվ մասնակցել նախապատրաստական աշխատանքներին: 

«Կարևոր են Հայաստանում նմանատիպ նշանակալի իրադարձությունները, քանի որ դա նաև երկիրը դիրքավորում է համաշխարհային քարտեզի այն տեղում, որտեղ մենք արժանի ենք լինել»,- ասաց Չոբանյանը:

Հայաստանում անցկացվող առաքելությանը կմասնակցեն 250 գիտնականներ և՛ Հայաստանից, և՛ արտերկրից: 

Թեմայի այլ նորություններ