17-ամյա քաղաքացին մահվան ելքով վրաերթի է ենթարկել իր ուղղությամբ կրակած տղամարդուն
▲ Դեպի վեր
  • Երեվան 9°C
    93%
    0 կմ/ժ
  • Շիրակ 5°C
    81%
    11 կմ/ժ
  • Լոռի 3°C
    100%
    5 կմ/ժ
  • Տավուշ 5°C
    99%
    5 կմ/ժ
  • Արարատ 10°C
    74%
    15 կմ/ժ
  • Սյունիք 11°C
    97%
    3 կմ/ժ
  • Արմավիր 10°C
    93%
    2 կմ/ժ
  • Գեղարքունիք 1°C
    99%
    7 կմ/ժ
  • Արագածոտն 8°C
    93%
    2 կմ/ժ
  • Կոտայք 6°C
    90%
    5 կմ/ժ
  • Արցախ 11°C
    97%
    3 կմ/ժ
:
  • Եվրո = 391.3008
  • Ռուբլի = 4.26623
  • Դոլար = 388.09

17-ամյա քաղաքացին մահվան ելքով վրաերթի է ենթարկել իր ուղղությամբ կրակած տղամարդուն

17-ամյա քաղաքացին մահվան ելքով վրաերթի է ենթարկել իր ուղղությամբ կրակած տղամարդուն

Ապրիլի 14-ին՝ ժամը 00.15-ին, անհայտ վարորդը «ԳԱԶ-31105» մակնիշի մեքենայով Երևանի Արտաշիսյան փողոցում վրաերթի էր ենթարկել 41-ամյա Սարգիս Այրասյանին, որը մահացել էր: Նախաձեռնվել էր քրեական վարույթ:

ՆԳՆ ոստիկանության Երևան քաղաքի վարչության և Շենգավիթի բաժնի ծառայողները համատեղ ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզել են, որ ապրիլի 14-ի ժամը 00.15-ին Սարգիս Այրասյանը Արտաշիսյան փողոցի նշված հատվածում «Մակարով» տեսակի ատրճանակից կրակոցներ էր արձակել Ներքին Չարբախի 17-ամյա բնակչի ուղղությամբ, ինչից հետո նա իր վարած «ԳԱԶ-31105»-ով վրաերթի էր ենթարկել Սարգիս Այրասյանին՝ պատճառելով մահ, և դեպքի վայրից դիմել էր փախուստի:

Քրեական հետախույզների բացատրական աշխատանքի արդյունքում ապրիլի 18-ին 17-ամյա երիտասարդը ներկայացել է նախաքննական մարմին և տվել խոստովանական ցուցմունք: Նա ձերբակալվել է:

Դեպքի վայրի զննությամբ հայտնաբերվել են ատրճանակը, 9 մմ տրամաչափի 3 փամփուշտ և 4 պարկուճ: Քրեական վարույթը շարունակվում է:

Թեմայի այլ նորություններ