Ռոբերտ Քոչարյանի եւ Արմեն Գեւորգյանի գործով դատավարությունը շարունակելու խոչընդոտ կա. նիստը մեկ ամսով հետաձգվեց
▲ Դեպի վեր
  • Երեվան 9°C
    93%
    6 կմ/ժ
  • Շիրակ 5°C
    87%
    2 կմ/ժ
  • Լոռի 4°C
    100%
    6 կմ/ժ
  • Տավուշ 5°C
    99%
    6 կմ/ժ
  • Արարատ 10°C
    74%
    19 կմ/ժ
  • Սյունիք 11°C
    98%
    3 կմ/ժ
  • Արմավիր 10°C
    93%
    6 կմ/ժ
  • Գեղարքունիք 1°C
    100%
    9 կմ/ժ
  • Արագածոտն 8°C
    93%
    6 կմ/ժ
  • Կոտայք 6°C
    90%
    5 կմ/ժ
  • Արցախ 11°C
    99%
    5 կմ/ժ
:
  • Եվրո = 391.3008
  • Ռուբլի = 4.26623
  • Դոլար = 388.09

Ռոբերտ Քոչարյանի եւ Արմեն Գեւորգյանի գործով դատավարությունը շարունակելու խոչընդոտ կա. նիստը մեկ ամսով հետաձգվեց

Ռոբերտ Քոչարյանի եւ Արմեն Գեւորգյանի գործով դատավարությունը շարունակելու խոչընդոտ կա. նիստը մեկ ամսով հետաձգվեց

Ռոբերտ Քոչարյանի եւ Արմեն Գեւորգյանի գործով դատավարությունը շարունակելու համար խոչընդոտ կա, ուստի ենթադրյալ կաշառքի գործով դատական նիստը հետձագվում է մեկ ամսով: Այսօր Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանում՝ հայտարարեց նիստը նախագահող դատավոր Աննա Դանիբեկյանը:

Հենց դատական նիստի սկզբում Դանիբեկյանը նշեց, որ Քոչարյանի և Գևորգյանի պատգամավորի կարգավիճակ ստանալու դեպքում՝ խնդիր է առաջանալու նրանց պատգամավորական անձեռնմխելիության հաղթահարման հետ, սակայն մինչ այս հարցին անդրադառնալը դատարանը պետք է հստակ տեղեկություն ունենա նրանց կարգավիճակի մասին։

Քոչարյանի պաշտպան Արամ Վարդևանյանը դատական նիստին ներկայացրեց ԿԸՀ ամփոփիչ տվյալները, ըստ որի «Հայաստան» դաշինքը ստացել է 28 մանդատ՝ դաշինքի նախընտրական ցուցակի հերթականությամբ, ըստ որի Քոչարյանը զբաղեցնում է դաշինքի ցուցակի առաջին հորիզոնականը, Արմեն Գեւորգյանը՝ 5-րդ։

Գործով մեղադրող դատախազ Գևորգ Բաղդասարյանը դիմելով դատավորին, նշեց, որ չի հասկանում, թե դատարանին ինչու փոխանցվեցին այդ տվյալները:

«Մեզ պարզ չէ, թե մենք ինչ ենք քննարկում։ Պարզ չէ, թե ինչի համար փաստաբանից ստացաք այդ փաստաթղթերը։ Պարզ չէ, թե դրանք ինչի համար են պետք, որովհետև Սահմանադրությունը քրեական հետապնդում հարուցելու հետ է կապում անձեռնմխելիությունը և դրա հաղթահարումը: Մենք առարկում ենք այս ամենի դեմ»:

Դատախազը հիշեցրեց՝ քրեական հետապնդումը հարուցվել է նախքան նրանց պատգամավորի կարգավիճակ ձեռք բերելը, հետևաբար անհասկանալի է, թե ինչ սահմանադրական կարգավորումների մասին է խոսքը և դատական պրակտիկայից մեկ օրինակ բերեց:

«Ազգային ժողովի պատգամավոր նկատմամբ քրեական հետապնդում իրականացվել է մինչև ԱԺ պատգամավոր դառնալը հարուցված քրեական գործով և այդ գործով կայացվել է մեղադրական դատավճիռ: Հետաևաբար դատական պրակտիկան ևս գնացել է այդ ճանապարհով: Խոսքը ԲՀԿ պատգամավոր Էդուարդ Բաբայանի մասին է»,-ասաց դատախազը:

Սակայն Դանիբեկյանը շարունակեց մնալ իր կարծիքին և նշեց, որ դատարանը պետք է պարզի, թե ամբաստանյալները պատգամավորի կարգավիճակ ձեռք բերում են, թե՝ ոչ և հետաձգեց դատական նիստը: Այն կնշանակվի օգոստոսի 3-ին:

Նշենք, որ Քոչարյանը մեղադրվում է մոտ 3 միլիոն դոլար կաշառք ստանալու, իսկ Գևորգյանը՝ առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու և հանցավոր ճանապարհով ստացված գույքն օրինականացնելու համար:  

Թեմայի այլ նորություններ