Պաշտպանը Անդրանիկ Փիլոյանին կալանավորելու դեմ վերաքննիչ բողոք կներկայացնի
▲ Դեպի վեր
  • Երեվան 10°C
    82%
    2 կմ/ժ
  • Շիրակ 5°C
    87%
    9 կմ/ժ
  • Լոռի 4°C
    99%
    3 կմ/ժ
  • Տավուշ 6°C
    100%
    11 կմ/ժ
  • Արարատ 11°C
    87%
    23 կմ/ժ
  • Սյունիք 11°C
    99%
    5 կմ/ժ
  • Արմավիր 11°C
    82%
    2 կմ/ժ
  • Գեղարքունիք 3°C
    99%
    11 կմ/ժ
  • Արագածոտն 9°C
    82%
    2 կմ/ժ
  • Կոտայք 7°C
    92%
    4 կմ/ժ
  • Արցախ 11°C
    99%
    4 կմ/ժ
:
  • Եվրո = 391.3008
  • Ռուբլի = 4.26623
  • Դոլար = 388.09

Պաշտպանը Անդրանիկ Փիլոյանին կալանավորելու դեմ վերաքննիչ բողոք կներկայացնի

Պաշտպանը Անդրանիկ Փիլոյանին կալանավորելու դեմ վերաքննիչ բողոք կներկայացնի

Արկարագ իրավիճակների նախարար Անդրանիկ Փիլոյանը տեխափոխվել է «Երևան-Կենտրոն» քրեակատարողական հիմնարկ: «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին ասացին  Քրեակատարողական ծառայության հանրային կապերի բաժնից:

Արտակարգ իրավիճակների նախարար Անդրանիկ Փիլոյանին կալանավորելու դեմ վերաքննիչ բողոք կներկայացվի: «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին ասաց Փիլոյանի պաշտպան Տիգրան Սարգսյանը:

«Առաջին ատյանի դատարանի որոշումը ստացել ենք և այն պետք է բողոքարկենք»,- ասաց Սարգսյանը:

Ըստ Հակակոռուպցիոն կոմիտեի՝ կոմիտեում քննվող քրեական գործի շրջանակներում արձանագրվել են ենթադրյալ հանցագործությունների կատարման բազմաթիվ դեպքեր, որոնցում ներգրավված են արտակարգ իրավիճակների նախարար Անդրանիկ Փիլոյանը, վերջինիս խորհրդականը, ինչպես նաև ԱԻ նախարարության 10-ից ավելի աշխատակիցներ, այդ թվում`  տարբեր ստորաբաժանումների ղեկավարներ: Մասնավորապես, նախաքննությամբ պարզվել է, որ ԱԻ նախարար Ա. Փիլոյանը նախարարության հետ համագործակցող ՍՊ ընկերության օգտին իր լիազորությունների շրջանակում գործողությունների կատարման համար իր խորհրդական Ա. Հ.-ի օժանդակությամբ 2022թ.-ին ստացել է խոշոր չափերով կաշառք: ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Ա. Փիլոյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով /3 դրվագ/: Քննիչի որոշմամբ վերջինս 30.03.2022թ.-ին ձերբակալվել է: Նույն օրը միջնորդություն է ներկայացվել Երևանի ընդհանուր իրավասության դատարան` նրա նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու համար: Երևանի ընդհանուր իրավասության դատարանը բավարարել է կալանավորելու միջնորդությունը: Նրան տեղափոխել են «Երևան-Կենտրոն» քրեակատարողական հիմնարկ:

 

Թեմայի այլ նորություններ