E-justice.am հարթակը կդյուրացնի քաղաքացիների կապը արդարադատության ոլորտի կազմակերպությունների հետ
▲ Դեպի վեր
  • Երեվան 9°C
    93%
    6 կմ/ժ
  • Շիրակ 5°C
    87%
    2 կմ/ժ
  • Լոռի 4°C
    100%
    6 կմ/ժ
  • Տավուշ 5°C
    99%
    6 կմ/ժ
  • Արարատ 10°C
    74%
    19 կմ/ժ
  • Սյունիք 11°C
    98%
    3 կմ/ժ
  • Արմավիր 10°C
    93%
    6 կմ/ժ
  • Գեղարքունիք 1°C
    100%
    9 կմ/ժ
  • Արագածոտն 8°C
    93%
    6 կմ/ժ
  • Կոտայք 6°C
    90%
    5 կմ/ժ
  • Արցախ 11°C
    99%
    5 կմ/ժ
:
  • Եվրո = 391.3008
  • Ռուբլի = 4.26623
  • Դոլար = 388.09

E-justice.am հարթակը կդյուրացնի քաղաքացիների կապը արդարադատության ոլորտի կազմակերպությունների հետ

E-justice.am հարթակը կդյուրացնի քաղաքացիների կապը արդարադատության ոլորտի կազմակերպությունների հետ

ԵՄ «Էլեկտրոնային արդարադատության լուծումների մշակում և ներդրում Հայաստանում» ծրագրի շրջանակում՝ արդարադատության նախարարի տեղակալ Գրիգոր Մինասյանի և Հայաստանում ԵՄ պատվիրակության համագործակցության բաժնի ղեկավար Ֆրենկ Հեսսի մասնակցությամբ ներկայացվել է Էլեկտրոնային արդարադատության հարթակը:

Ծրագրի իրականացման համար ԵՄ-ի հայտարարած մրցույթում հաղթող է ճանաչվել կոնսորցիումը, որի հիմնական անդամը ֆրանսիական SOFRECO կազմակերպությունն է, մյուս անդամը՝ գերմանական IRZ հիմնադրամը:

Ծրագրով նախատեսվող էլեկտրոնային արդարադատության միասնական հարթակը թույլ է տալու մեկ էլեկտրոնային գրասենյակի միջոցով ներկայացնել և ստանալ փաստաթղթեր ու տեղեկություններ արդարադատության ոլորտի տարբեր մարմիններից, հետևել վարույթների իրականացման ընթացքին և մասնակցել իրականացվող գործընթացներին, այդ թվում՝ դատական համակարգում, իրավապահ համակարգում, դատական ակտերի հարկադիր կատարման ծառայությունում, քրեակատարողական ծառայությունում, պրոբացիայի ծառայությունում։

Ծրագրի արդյունքում ներդրվելու է կենտրոնացված էլեկտրոնային կառավարման համակարգ` E-justice.am հարթակ, որի միջոցով արդարադատության ոլորտի շահառուներն ու քաղաքացիները հնարավորություն են ստանալու մեկ հարթակի միջոցով մուտք գործել և հասանելիություն ստանալ արդարադատության մարմիններում ինչպես ներկայումս գործող, այնպես էլ նոր համակարգերին: Արդյունքում՝ բազմաֆունկցիոնալ և օգտագործողի համար հասանելի միասնական հարթակի ներդրմամբ արդարադատությունն ավելի մոտ է դառնալու մարդկանց, հեշտանալու է դատարանների և արդարադատության ոլորտում գործող այլ կազմակերպությունների հետ քաղաքացիների հաղորդակցումը:

Այնուհետև տեղի է ունեցել «Էլեկտրոնային արդարադատության լուծումների մշակում և ներդրում Հայաստանում» ԵՄ ծրագրի ղեկավար կոմիտեի առաջին նիստը, որի ընթացքում քննարկվել և ընդունվել է ծրագրի մեկնարկային հաշվետվությունը:

Միջոցառման երկու փուլերում էլ տեղի են ունեցել մասնագիտական քննարկումներ, ծրագրի շահառու մարմինների կողմից հնչել են բազմաթիվ առաջարկներ:

Թեմայի այլ նորություններ