Բարեփոխումներ՝ Հայաստանի ներդրումային միջավայրն ավելի բարենպաստ դարձնելու համար
▲ Դեպի վեր
  • Երեվան 12°C
    82%
    6 կմ/ժ
  • Շիրակ 10°C
    71%
    6 կմ/ժ
  • Լոռի 6°C
    99%
    3 կմ/ժ
  • Տավուշ 9°C
    96%
    5 կմ/ժ
  • Արարատ 13°C
    33%
    8 կմ/ժ
  • Սյունիք 13°C
    95%
    9 կմ/ժ
  • Արմավիր 13°C
    82%
    6 կմ/ժ
  • Գեղարքունիք 5°C
    94%
    10 կմ/ժ
  • Արագածոտն 11°C
    82%
    6 կմ/ժ
  • Կոտայք 9°C
    63%
    4 կմ/ժ
  • Արցախ 12°C
    97%
    4 կմ/ժ
:
  • Եվրո = 391.3008
  • Ռուբլի = 4.26465
  • Դոլար = 387.523

Բարեփոխումներ՝ Հայաստանի ներդրումային միջավայրն ավելի բարենպաստ դարձնելու համար

Բարեփոխումներ՝ Հայաստանի ներդրումային միջավայրն ավելի բարենպաստ դարձնելու համար

Հայաստանի Հանրապետությունում Ռուսաստանի Դաշնության Առևտրային ներկայացուցչության աջակցությամբ Երևանում այսօր մեկնարկել է Հայաստան-Ռուսաստան առաջին իրավական համաժողովը, որը նպատակ է հետապնդում երկխոսություն հաստատել Ռուսաստանի և Հայաստանի իրավական ու գործարար համայնքների ներկայացուցիչների, ֆինանսական կազմակերպությունների և պետական մարմինների միջև, ներկայացնել Հայաստանի իրավական համակարգի առանձնահատկությունները և Հայաստանում բիզնեսավարման հնարավորությունները:

Համաժողովի ընթացքում բացման խոսքով հանդես է եկել արդարադատության նախարարի տեղակալ Գրիգոր Մինասյանը: Մինասյանը, մասնավորապես, ընդգծել է. «Այս տարի նշվում է Հայաստան-Ռուսաստան դիվանագիտական հարբերությունների հաստատման 30-ամյակը, և համաժողովի անցկացումն ունի խորհրդանշական իմաստ: Բացի միջպետական հարաբերություններից, կարևոր է ամրապնդել և խթանել նաև երկու երկրների գործարար միջավայրերի երկխոսությունը: Գործարար միջավայրի հիմնաքարերից է իրավաբանական ծառայությունների ոլորտը, և կարևոր է, որ Հայաստանի ներդրումային միջավայրը լինի էլ ավելի բարենպաստ, և ներդրողներն ազատվեն բյուրոկրատական խնդիրներից»:

Համաժողովի անցկացումը կնպաստի Հայաստան-Ռուսաստան գործարար համայնքի ներկայացուցիչների հետագա արդյունավետ համագործակցության ապահովմանն ու երկկողմ փոխգործակցության առաջմղմանը:

Թեմայի այլ նորություններ