Առաջարկվում է բացառել անչափահասների նկատմամբ պատժախուց տեղափոխելու ձևով կարգապահական տույժի կիրառումը
▲ Դեպի վեր
  • Երեվան 14°C
    67%
    0 կմ/ժ
  • Շիրակ 10°C
    71%
    6 կմ/ժ
  • Լոռի 6°C
    99%
    4 կմ/ժ
  • Տավուշ 9°C
    96%
    4 կմ/ժ
  • Արարատ 15°C
    57%
    24 կմ/ժ
  • Սյունիք 13°C
    94%
    5 կմ/ժ
  • Արմավիր 15°C
    67%
    0 կմ/ժ
  • Գեղարքունիք 4°C
    99%
    10 կմ/ժ
  • Արագածոտն 13°C
    67%
    0 կմ/ժ
  • Կոտայք 11°C
    77%
    11 կմ/ժ
  • Արցախ 12°C
    98%
    5 կմ/ժ
:
  • Եվրո = 391.3008
  • Ռուբլի = 4.26893
  • Դոլար = 388.09

Առաջարկվում է բացառել անչափահասների նկատմամբ պատժախուց տեղափոխելու ձևով կարգապահական տույժի կիրառումը

Առաջարկվում է բացառել անչափահասների նկատմամբ պատժախուց տեղափոխելու ձևով կարգապահական տույժի կիրառումը

ԱԺ պետական-իրավական հարցերի հանձնաժողովը դրական եզրակացություն տվեց «ՀՀ քրեակատարողական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» և «Ձերբակալված և կալանավորված անձանց պահելու մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքների նախագծերին:

Նախագծերով անդրադարձ է կատարվում քրեակատարողական ոլորտի մի շարք հիմնախնդիրների և առաջարկվում տալ դրանց լուծումները:

Նախագծով առաջարկվում է վերացնել ինքնավնասման համար պատժախուցը որպես կարգապահական տույժ կիրառելու իրավական հնարավորությունը:

«Այս դեպքում հստակ ֆիքսվում է, որ անձի պարտականությունների մեջ չի մտնում իր սեփական առողջությանը վնաս չպատճառելը, որպեսզի հետագայում նաև պատասխանատվության հարցեր առաջ չգան»,- ասաց ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Արփինե Սարգսյանը:

Նախագծով առաջարկվում է նաև բացառել անչափահասների նկատմամբ պատժախուց տեղափոխելու ձևով կարգապահական տույժի կիրառումը:

«Սա բնավ չի նշանակում, որ անպատժելիության մթնոլորտ է առաջանում, որովհետև ունենք ևս 2 կարգապահական տույժեր, որոնք ըստ անհրաժեշտության անձի նկատմամբ կկարողանան նշանակվել»,- ասաց փոխնախարարը:

Սարգսյանն անդրադարձավ նաև դատապարտյալին առանձին պահելու կարգին:

«Օրենքի նախագծով երկու հիմք է նախատեսվում, որի դեպքում կարելի է քննարկել անձին առանձին պահելու ընթացակարգ: Առանձինը պաշտպանական նպատակն է: Եթե իրոք ունենք անձի անվտանգությանը սպառնացող որոշակի խնդիր, ապա այս դեպքում պաշտպանական նպատակով կարելի է անձին առանձին պահել: Երկրորդը կանխարգելիչ նպատակով անձին առանձին պահելն է: Դա կիրառվում է այլ անձանց կամ ՔԿՀ-ի անվտանգությանը սպառնացող վտանգի դեպքում»,- ասաց փոխնախարարը: 

Թեմայի այլ նորություններ