Զերծ մնալ իրավիճակն ավելի սրող քայլերից. ՍԴՀԿ-ն կոչով դիմել է ընտրություններին մասնակցող ուժերին
▲ Դեպի վեր
  • Երեվան 14°C
    77%
    4 կմ/ժ
  • Շիրակ 11°C
    66%
    7 կմ/ժ
  • Լոռի 6°C
    99%
    3 կմ/ժ
  • Տավուշ 9°C
    96%
    5 կմ/ժ
  • Արարատ 15°C
    33%
    8 կմ/ժ
  • Սյունիք 13°C
    95%
    9 կմ/ժ
  • Արմավիր 15°C
    77%
    4 կմ/ժ
  • Գեղարքունիք 5°C
    94%
    10 կմ/ժ
  • Արագածոտն 13°C
    77%
    4 կմ/ժ
  • Կոտայք 11°C
    63%
    4 կմ/ժ
  • Արցախ 12°C
    97%
    4 կմ/ժ
:
  • Եվրո = 391.3008
  • Ռուբլի = 4.26893
  • Դոլար = 388.09

Զերծ մնալ իրավիճակն ավելի սրող քայլերից. ՍԴՀԿ-ն կոչով դիմել է ընտրություններին մասնակցող ուժերին

Զերծ մնալ իրավիճակն ավելի սրող քայլերից. ՍԴՀԿ-ն կոչով դիմել է ընտրություններին մասնակցող ուժերին

Ազգային ժողովի արտահերթ ընտրությունների կապակցությամբ ՍԴՀԿ կենտրոնական վարչությունը հայտարարություն է տարածել՝ կոչ անելով մասնակցող քաղաքական ուժերին զերծ մնալ իրավիճակն ավելի սրող ու ապակայունացնող քայլերից:

«Մոտենում են Հայաստանի համար ամենավճռորոշ արտահերթ ընտրությունները: Ճակատագրական այս օրերին, երբ դեռ բաց վերքի նման մնում է ռազմագերիների հարցը, երբ Ադրբեջան, մասամբ նաև օգտվելով մեր ներքին անհամերաշխությունից,  սաստկացնում է իր սահմանային ոտնձգությունները, երբ Արցախի կարգավիճակի հարցը դեռ մնում է մշուշոտ և երբ երկրից ներս տիրում է քաղաքական անառողջ մթնոլորտ, Հայաստանի քաղաքացին հանձնառու է դառնում իր քվեի ուժով ընտրելու երկրի ապագան՝ դեպի առաջ կամ վերադարձ նախկինին: Այդ առումով, մենք ավելի քան վստահ ենք, որ Հայաստանի քաղաքացին կկայացնի ճիշտ ընտրություն և հանուն իր ապագայի՝ Ազգային Ժողով կուղարկի այն ուժերին, որոնք հետամուտ կլինեն շարունակելու Հայաստանի ժողովրդավարացման, կաշառակերության դեմ պայքարի և դատաիրավական համակարգի բարեփոխումների գործընթացը, միաժամանակ բացառելով վերադարձը այն ուժերի, որոնց երկտասնամյա իշխանությունը բնորոշվեց  Հոկտեմբեր 27-ով, Մարտի 1-ով, լայնատարած ընտրակեղծիքներով, կաշառակերությամբ, պետական գանձի կողոպուտով և քրեաօլիգարխիկ համակարգի ստեղծումով:

Անշուշտ, այս ընտրություններով հայրենիքի դիմագրաված բազում արտաքին և ներքին մարտահրավերները չեն վերանալու: Ու թեև արտաքին հարցերի առաջացումը կամ լուծումը միայն մեզանից կախյալ չի, սակայն նոյեմբերից առ այսօր շարունակվող անհանդուրժողականության և ատելության մթնոլորտի առկայությունը բացառապես մեր բոլորի պատասխանատվությունն է: Հետևաբար, կոչ ենք ուղղում բոլոր քաղաքական ուժերին, ինչպիսին էլ լինեն ընտրությունների արդյունքները՝  զերծ մնալ իրավիճակն ավելի սրող ու ապակայունացնող քայլերից և գործողություններից, որոնք միայն խոչընդոտելու են ներքին համերաշխության վերականգնումը»,- ասված է հայտարարությունում:

Թեմայի այլ նորություններ