Զարուհի Բաթոյանը և ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը հրաժարականի դիմումներ չեն ներկայացրել
▲ Դեպի վեր
  • Երեվան 15°C
    51%
    9 կմ/ժ
  • Շիրակ 11°C
    66%
    24 կմ/ժ
  • Լոռի 9°C
    98%
    6 կմ/ժ
  • Տավուշ 10°C
    100%
    5 կմ/ժ
  • Արարատ 16°C
    63%
    12 կմ/ժ
  • Սյունիք 12°C
    90%
    3 կմ/ժ
  • Արմավիր 16°C
    51%
    9 կմ/ժ
  • Գեղարքունիք 6°C
    98%
    7 կմ/ժ
  • Արագածոտն 14°C
    51%
    9 կմ/ժ
  • Կոտայք 12°C
    65%
    10 կմ/ժ
  • Արցախ 10°C
    92%
    1 կմ/ժ
:
  • Եվրո = 391.6002
  • Ռուբլի = 4.30965
  • Դոլար = 388.242

Զարուհի Բաթոյանը և ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը հրաժարականի դիմումներ չեն ներկայացրել

Զարուհի Բաթոյանը և ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը հրաժարականի դիմումներ չեն ներկայացրել

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը հրաժարականի դիմում չի գրել: «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին նշեց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության մամուլի խոսնակ Սոնա Մարտիրոսյանը: 

«Նախարարը հրաժարական չի տվել: Զարուհի Բաթոյանը ներկայում աշխատանքի մեջ է և կատարում է իր պարտականությունները»,-ասաց Սոնա Մարտիրոսյանը: 

Լրատվամիջոցներում տեղեկություններ են շրջանառվում այն մասին, որ կառավարության զգալի մասը փոխվելու է: Նշվում է, որ փոխվելու է նաև ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարը: «Առաքելություն» կուսակցության անդամ Մեսրոպ Առաքելյանն ArmLur.am-ի հետ զրույցում հայտարարել էր,  որ ինքն ընդունել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի պաշտոնում նշանակվելու առաջարկը:

Արայիկ Հարությունյանի՝ ՀՀ ԿԳՄՍ նախարարի պաշտոնից հրաժարականի լուրերը չեն համապատասխանում իրականությանը:

Ինչպես «Արմենպրես»-ի հայտնեցին ՀՀ ԿԳՄՍ նախարարության հասարակայնության հետ կապերի և տեղեկատվության վարչությունից, նախարար Արայիկ Հարությունյանը հրաժարականի դիմում չի ներկայացրել. նա սովորականի պես աշխատավայրում է, շարունակում է կատարել իր պարտականությունները։

Թեմայի այլ նորություններ