Զարուհի Բաթոյանն ընդունել է Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Ժոնաթան Լաքոտին
▲ Դեպի վեր
  • Երեվան 16°C
    45%
    9 կմ/ժ
  • Շիրակ 11°C
    66%
    30 կմ/ժ
  • Լոռի 9°C
    98%
    6 կմ/ժ
  • Տավուշ 10°C
    100%
    5 կմ/ժ
  • Արարատ 17°C
    63%
    11 կմ/ժ
  • Սյունիք 12°C
    90%
    5 կմ/ժ
  • Արմավիր 17°C
    45%
    9 կմ/ժ
  • Գեղարքունիք 6°C
    98%
    7 կմ/ժ
  • Արագածոտն 15°C
    45%
    9 կմ/ժ
  • Կոտայք 13°C
    65%
    11 կմ/ժ
  • Արցախ 10°C
    92%
    1 կմ/ժ
:
  • Եվրո = 391.6002
  • Ռուբլի = 4.30965
  • Դոլար = 388.242

Զարուհի Բաթոյանն ընդունել է Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Ժոնաթան Լաքոտին

Զարուհի Բաթոյանն ընդունել է Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Ժոնաթան Լաքոտին

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանն ընդունել է Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Ժոնաթան Լաքոտին:

Զարուհի Բաթոյանը ներկայացրել է պատերազմական գործողությունների ողջ ընթացքում իրականացված աշխատանքները, ինչպես նաև՝ մատնանշել ստեղծված իրավիճակում սոցիալական առաջնային կարիքները.

«Արդեն հաջորդ շաբաթ կմեկնարկի միանվագ դրամական աջակցության ծրագիրը, որը նախատեսված է Արցախից ժամանակավորապես Հայաստան տեղափոխված մեր հայրենակիցների համար: Կառավարությունն այս օրերին  քննարկում է նաև Արցախում առաջացած հումանիտար աղետի հակազդման, քաղաքացիական ենթակառուցվածքների, Արցախի բնականոն կենսագործունեության վերականգնման և տեղահանվածների ապահով ու արժանապատիվ վերադարձի ծրագրերը: Բացի այդ, մշակվել է պատերազմի հետևանքով հաշմանդամություն ձեռք բերած անձանց իրավունքների պաշտպանության և սոցիալական ներառման միջոցառումների ծրագիրը»,- ասել է նախարար Բաթոյանը:

Դեսպան Լաքոտը շնորհակալություն է հայտնել այս ծանր ժամանակահատվածում հանդիպման կազմակերպման համար:

«Ուզում եմ ևս մեկ անգամ ուղղակի փաստել, որ Ֆրանսիան Հայաստանի և հայ ժողովրդի կողքին է: Մեր համակրանքը և համերաշխությունն եմ հայտնում հայ ժողովրդին: Ակնհայտ է, որ այն, ինչ տեղի է ունենում Լեռնային Ղարաբաղում, իր անմիջական ազդեցությունն է ունենում նաև Հայաստանի բնակչության վրա: Սա բավականին ծանր է ոչ միայն Հայաստանի կառավարության և, մասնավորապես, Ձեր նախարարության համար, այլև շարքային քաղաքացիների, ովքեր հյուրընկալել են ռազմական գործողությունների հետևանքով իրենց տները լքած մարդկանց: Այս համատեքստում Ֆրանսիան պատրաստվում է մարդասիրական աջակցություն ցուցաբերել Հայաստանին և հայ ժողովրդին»,- հանդիպման ընթացքում ասել է դեսպան Լաքոտը:

Դեսպանը մանրամասնել է, որ խոսքը կարճաժամկետ և երկարաժամկետ աջակցության ծրագրերի մասին է՝ հաշվի առնելով նաև պատերազմի մնայուն հետևանքները՝ տեղեկացնում են ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից:

Թեմայի այլ նորություններ