Զանգել են Քաշաթաղի նախկին բնակիչներին եւ վաղը կանչել հրապարակ, ուզում են ներքաշել Փաշինյանի դեմ պայքարի մեջ. armtimes.com
▲ Դեպի վեր
  • Երեվան 19°C
    15%
    6 կմ/ժ
  • Շիրակ 14°C
    33%
    15 կմ/ժ
  • Լոռի 12°C
    52%
    11 կմ/ժ
  • Տավուշ 12°C
    66%
    15 կմ/ժ
  • Արարատ 20°C
    21%
    13 կմ/ժ
  • Սյունիք 14°C
    68%
    11 կմ/ժ
  • Արմավիր 20°C
    15%
    6 կմ/ժ
  • Գեղարքունիք 10°C
    37%
    16 կմ/ժ
  • Արագածոտն 18°C
    15%
    6 կմ/ժ
  • Կոտայք 16°C
    24%
    13 կմ/ժ
  • Արցախ 12°C
    83%
    7 կմ/ժ
:
  • Եվրո = 390.6002
  • Ռուբլի = 4.26173
  • Դոլար = 387.602

Զանգել են Քաշաթաղի նախկին բնակիչներին եւ վաղը կանչել հրապարակ, ուզում են ներքաշել Փաշինյանի դեմ պայքարի մեջ. armtimes.com

Զանգել են Քաշաթաղի նախկին բնակիչներին եւ վաղը կանչել հրապարակ, ուզում են ներքաշել Փաշինյանի դեմ պայքարի մեջ. armtimes.com

Ինչ-որ անձինք այսօր զանգել են պատերազմից հետո Արցախի Քաշաթաղի շրջանից տեղահանված եւ Հայաստանում ապաստանած անձանց եւ վաղը նրանց կանչել Հանրապետության հրապարակ՝ «իրենց տների հարցը լուծելու»: Տեղեկությունը «Հայկական Ժամանակին» հայտնեցին քաշաթաղցիները՝ ընդգծելով, որ իրենք համոզված են՝ հրավիրողները վարչապետի հրաժարականը պահանջող 17 ուժերն են, ուզում են իրենց խնդիրներն օգտագործել, իրենց ներքաշել քաղաքական գործընթացների մեջ:

«Ամեն մեկին թվացել էր, թե միայն իրեն են զանգել: Այսօր մենք Ֆրանսիայից օգնություն ստանալու համար պիտի հերթագրվեինք, հավաքվել էինք մեր խնդիրներով զբաղվող կենտրոնում եւ այնտեղ իմացանք, որ բոլորին էլ զանգել են: 50-60 հոգի մարդ կար, զարմացել էին, թե որտեղից իրենց համարները այդ մարդկանց: Նրանք զանգել են բոլորին, չեն ներկայացել, ասել են եկեք, տուն-տեղ եք կորցրել, պահանջեք թող տուն տան»,- մեր զրույցում պատմեց տարօրինակ հեռախոսազանգը ստացած քաշաթաղցիներից մեկը՝ հավելելով, որ ՀՀ իշխանությունները իրենց բոլոր խնդիրներով զբաղվում են եւ իրենք չեն պատրաստվում որեւէ հանրահավաքի մասնակցել:

«Իրենք մտածում էին, որ մենք Արցախից ենք եկել, ամեն ինչ կորցրել ենք, հիմա հեշտությամբ մեզ ոտքի կհանեն: Իրենք գիտեն, որ մենք տան խնդիր ունենք, էն կետին են խփում, որ թույլ է քաշաթացիների մոտ: Բայց մեծ մասը հասկացել էր, որ սա քաղաքական խաղ է, մեզ օգտագործում են: Շատերն ասում էին, որ հազիվ ենք 30 տարվա ստրկությունից դուրս եկել, ազատագրվել ենք: Ոչինչ, որ էսօր տուն չունենք, 5 տարի հետո կունենանք: Գիտեն թե Ղարաբաղում ենք ապրել, ձորերում, ոչ մի բան չենք հասկանում: Մենք շատ լավ գիտենք, որ մեր հողերը 30 տարի ծախված ա եղել, ծախել են Սերժն ու Քոչարյանը, բոլորն էլ գիտեն: Նիկոլ Փաշինյանը մեր աչքերը բացել ա, կարողանում ենք իրարից տարբերել ճիշտն ու սխալը: Փառք աստծո ամեն ինչ գիտենք, մեզ խաբելը դժվար է»,- հավելեց մեր զրուցակիցը:

Նշենք, որ վաղը ժամը 15:00-ին Հանրապետության հրապարակում հանրահավաք է հրավիրվել: Հանրահավաքի կազմակերպիչներն այս անգամ 17 ուժերը չեն, համենայնդեպս ֆորմալ առումով: 

Նախօրեին, անդրադառնալով Բանակի կազմավորման օրը հրավիրված հանրահավաքին՝ դրա նախաձեռնողներից, բժիշկ Գեւորգ Գրիգորյանը լրագրողների հետ զրույցում ասել է. «Ինչ վերաբերում է առաջիկա միջոցառմանը, որը տեղի կունենա այս հինգշաբթի, ինձ մոտ ձեւավորվել է հետեւյալ վերաբերմունքը. շատ մարդիկ չէին գալիս 17 քաղաքական ուժերի կազմակերպած հանրահավաքներին, քանի որ ասում էին, որ այս ամենը քաղաքական ենթատեքստ ունի, կազմակերպվել է տարբեր կուսակցությունների կողմից եւ այլն... Այսինքն ՝ նրանք փորձում էին պաշտպանվել այս ապաքաղաքական վահանով»:

Գրիգորյանն ասել է, որ ոչ մի քաղաքական ուժ կանգնած չէ հինգշաբթի օրվա միջոցառման կազմակերպման հետեւում, մշակութային գործիչներ են:

Թեմայի այլ նորություններ