Ըստ Թուրքիայի քաղաքացիների՝ իրենց երկրի համար վտանգ են ներկայացնում ԱՄՆ-ն, Իսրայելը, Իրանը, Հայաստանը
▲ Դեպի վեր
  • Երեվան 14°C
    55%
    6 կմ/ժ
  • Շիրակ 8°C
    81%
    13 կմ/ժ
  • Լոռի 9°C
    100%
    5 կմ/ժ
  • Տավուշ 9°C
    100%
    5 կմ/ժ
  • Արարատ 15°C
    64%
    9 կմ/ժ
  • Սյունիք 12°C
    91%
    3 կմ/ժ
  • Արմավիր 15°C
    55%
    4 կմ/ժ
  • Գեղարքունիք 5°C
    97%
    7 կմ/ժ
  • Արագածոտն 13°C
    55%
    4 կմ/ժ
  • Կոտայք 11°C
    67%
    9 կմ/ժ
  • Արցախ 9°C
    87%
    5 կմ/ժ
:
  • Եվրո = 391.6002
  • Ռուբլի = 4.30965
  • Դոլար = 388.242

Ըստ Թուրքիայի քաղաքացիների՝ իրենց երկրի համար վտանգ են ներկայացնում ԱՄՆ-ն, Իսրայելը, Իրանը, Հայաստանը

Ըստ Թուրքիայի քաղաքացիների՝ իրենց երկրի համար վտանգ են ներկայացնում ԱՄՆ-ն, Իսրայելը, Իրանը, Հայաստանը

Թուրքիայի «Kadir Has» համալսարանի աշխատաքնային խումբը սոցհետազոտություն է իրականացրել՝ պարզելու, թե երկրի արտաքին քաղաքական հարցերի վերաբերյալ ինչպիսի հայացքներ ունեն քաղաքացիները։ «Թուրքիայի արտաքին քաղաքականության հանրային ընկալումների ուսումնասիրություն» անվամբ սոցհարցումն իրականացվել է երկրի 26 նահանգում։ Հարցմանը մասնակցել է 18-ից բարձր տարիքային խումբը ներկայացնող 1000 քաղաքացի։

Հարցին, թե առաջիկա 10 տարում որը կլինի Թուրքիայի արտաքին քաղաքականության ամենակարևոր հարցերի եռյակը, սոցհարցման մասնակիցների 46.6 տոկոսը պատասխանել է «անդրսահմանային ահաբեկչությունը», 40 տոկոսի կարծիքով՝ հաջորդ կարևոր արտաքին քաղաքական խնդիրը կլինի գլոբալ ֆինանսատնտեսական ճգնաժամը։ Ըստ 30 տոկոսի էլ՝ մերձավորարևելյան զինված հակամարտությունները։

Մեծ մասի կարծիքով (70%) Թուրքայի համար ամենամեծ սպառնալիք ներկայացնող երկիրը ԱՄՆ-ն է, 67 տոկոսի համոզմամբ՝ Իսրայելն է, իսկ 65 տոկոսի կարծիոքվ՝ Սիրիան։  Ըստ Թուքիայի քաղաքացիների՝ իրենց երկրի համար սպառնալիք են նաև Իրանի Իսլամական Հանրապետությունը, Հունաստանը և Հայաստանը։

Բնութագրելով թուրք-ամերիկյան հարաբերությունների էությունը՝ Թուրքիայի քաղաքացիների 32 տոկոսն ԱՄՆ-ին բնորոշել է որպես անվստահելի երկիր։ 28 տոկոսի համոզմամբ՝ ԱՄՆ-ն ռազմավարական գործընկեր է, իսկ 15 տոկոսի կարծիքով էլ՝ գաղութատիրական երկիր։

ԱՄՆ-ի և Թուրքիայի հարաբերություններում առկա խնդիրներին անդրադառնալիս՝ քաղաքացիների 34 տոկոսը նշել է ԱՄՆ-ի կողմից ցուցաբերվող օգնությունը Սիրիայի քրդական «Ժողովրդավարական միություն» կուսակցությանը (PYD): 27 տոկոսը մատնանշել է ԱՄՆ-ի վարած քրդական քաղաքականությունը Մերձավոր Արևելքում, իսկ 24 տոկոսն էլ թուրք-ամերիկյան հարաբերությունների խնդիր է համարում ԱՄՆ-ի կոնգրեսում Հայոց ցեղասպանության հարցի արծարծումը։

Աղբյուր`    yenicaggazetesi.com.tr

Թեմայի այլ նորություններ