Ընտրություններին մասնակցած 3 ուժ հայտնել է քվեարկության արդյունքները ՍԴ-ում վիճարկելու մտադրության մասին
▲ Դեպի վեր
  • Երեվան 21°C
    33%
    7 կմ/ժ
  • Շիրակ 15°C
    47%
    17 կմ/ժ
  • Լոռի 12°C
    83%
    10 կմ/ժ
  • Տավուշ 11°C
    91%
    3 կմ/ժ
  • Արարատ 22°C
    52%
    14 կմ/ժ
  • Սյունիք 14°C
    88%
    8 կմ/ժ
  • Արմավիր 21°C
    37%
    6 կմ/ժ
  • Գեղարքունիք 7°C
    85%
    11 կմ/ժ
  • Արագածոտն 19°C
    37%
    6 կմ/ժ
  • Կոտայք 17°C
    52%
    6 կմ/ժ
  • Արցախ 14°C
    85%
    10 կմ/ժ
:
  • Եվրո = 391.3008
  • Ռուբլի = 4.292
  • Դոլար = 387.973

Ընտրություններին մասնակցած 3 ուժ հայտնել է քվեարկության արդյունքները ՍԴ-ում վիճարկելու մտադրության մասին

Ընտրություններին մասնակցած 3 ուժ հայտնել է քվեարկության արդյունքները ՍԴ-ում վիճարկելու մտադրության մասին

«Հայաստան» դաշինքը հայտարարել է հունիսի 20-ին կայացած արտահերթ խորհրդարանական ընտրությունների արդյունքները Սահմանադրական դատարանում վիճարկելու մտադրության մասին: Ընտրությունների արդյունքները ՍԴ-ում վիճարկելու մասին են հայտնել նաև «Հայոց հայրենիք» և «Վերելք» կուսակցությունները:

«Հայաստան» դաշինքը հայտարարություն է տարածել, որում իր երախտագիտությունն է հայտնում 2021թ. հունիսի 20-ի ՀՀ Աժ ընտրություններում դաշինքին աջակցած և իր օգտին քվեարկած Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին: «Այն վստահություն է ներշնչում, որ երկրի մասին մտահոգ մեր հարյուր հազարավոր  քաղաքացիներ ոչ միայն տեսան հայ ժողովրդի առջև ծառացած գոյութենական սպառնալիքները, այլ նաև իրենց հավանությունը տվեցին «Հայաստան» դաշինքի կողմից առաջարկած լուծումներին»,- ասված է հայտարարության մեջ:

«Հայաստան» դաշինքը վերահաստատում է իր մոտեցումը, որ խորհրդարանական ընտրությունների արդյունքները խիստ վիճահարույց են և վստահություն չեն ներշնչում:

«Մենք ունենք լուրջ հիմքեր, այս ընտրությունները ոչ լեգիտիմ համարելու և հայտարարելու, որ այսպիսի արդյունքներով ԱԺ-ն չի արտացուլում ուժերի իրական հարաբերակցությունը:

Մեր դիտարկումները և  դաշինքի նախընտրական շտաբերից եկած տեղեկատվությունը փաստում են, որ խախտումները սկսվել են ընտրության օրվանից շատ ավելի վաղ: Իսկ բուն ընտրության օրը բազմաթիվ տեղամասերից մեր  վստահված անձանց ահազանգերի նախնական ամփոփումը վկայում է, որ խոսքը գնում է ընտրության արդյունքների համակարգված և նախապես պլանավորված կեղծարարության մասին: Մասնավորապես.

  1. Ձևավորվեց ոչ մրցակցային ընտրական միջավայր, գործող իշխանության կողմից զանգվածաբար օգտագործվեցին վարչական ռեսուրսները, ձեռնարկվեցին ընտրական ահաբեկման առերևույթ գործողություններ:
  2. Ընտրահաշվարկը սկսելուն պես բազմաթիվ տեղամասերում տեղի ունեցան էլեկտրաէներգիայի անջատումներ: Խոսքը գնում է մարզերի ամբողջական, առանձին համայնքների մասին՝ Արմավիր, Լոռի, Շիրակ, Արագածոտն և այլն:
  3. Բազմաթիվ տեղամասերում արձանագրվեցին այդ բնակավայրերին օտար մեծ թվով քաղաքացիների առկայություն և քվեարկություն, որը հիմք է տալիս ենթադրելու, որ գործել է շրջիկ մոբիլ խմբերի կեղծարարության համակարգ:
  4. Անհերքելի իրողություն է բանակի անթաքույց ուղղորդված քվեարկությունը, որն իշխանության համար ապահովել է մեծաքանակ ձայներ:
  5. Առկա է խորը կասկած, որ գործել է ընտրությունների ծրագրային ապահովման կեղծարարություն, որն ի սկզբանե բացառում է օբյեկտիվ արդյունքների հնարավորությունը:
  6. Առանձին համայնքներում իշխանության կողմից քողարկված ընտրակաշառքի դեպքերի մասին ահազանգեր կան:

«Հայաստան» դաշինքն օգտագործելու է ընտրության արդյունքները վիճարկելու  ողջ գործիքակազմը՝ այդ թվում դիմելու է Սահնամադրական դատարան:  Դաշինքը սկսում է քաղաքական կոնսուլտացիաներ ընտրություններին մասնակցած այլ ուժերի հետ միասնական ՍԴ դիմելու հնարավորությունը քննարկելու համար»,- ասված է հայտարարության մեջ:

«Հայոց հայրենիք» և «Վերելք» կուսակցություններն էլ համատեղ հայտարարություն են տարածել՝ նշելով, որ ընտրություններն անցել են ակնհայտ խախտումներով, որոնք անմիջական ազդեցություն են ունեցել քվեարկության արդյունքների վրա: Հայտարարության մեջ նշվում է, որ չեն ճանաչում 2021 թվականի հունիսի 20-ին կայացած ընտրությունների արդյունքները և դրանք գնահատում են ոչ լեգիտիմ ու ժողովրդի կամքը չարտահայտող: «Պատրաստվում են հնգօրյա ժամկետում դիմել ՍԴ՝ 2021 թվականի հունիսի 20-ի ԱԺ-ի կեղծված ընտրության արդյունքներն անվավեր ճանաչելու պահանջով»,- ասված է հաղորդագրության մեջ:

Թեմայի այլ նորություններ