Ընտրական օրենսգրքի փոփոխությունների նախագիծը կներկայացվի և քննարկման կդրվի հաջորդ տարեսկզբին
▲ Դեպի վեր
  • Երեվան 11°C
    54%
    6 կմ/ժ
  • Շիրակ 6°C
    49%
    4 կմ/ժ
  • Լոռի 10°C
    35%
    14 կմ/ժ
  • Տավուշ 10°C
    63%
    11 կմ/ժ
  • Արարատ 12°C
    29%
    15 կմ/ժ
  • Սյունիք 11°C
    88%
    12 կմ/ժ
  • Արմավիր 12°C
    54%
    6 կմ/ժ
  • Գեղարքունիք 7°C
    38%
    14 կմ/ժ
  • Արագածոտն 10°C
    54%
    6 կմ/ժ
  • Կոտայք 8°C
    41%
    10 կմ/ժ
  • Արցախ 11°C
    81%
    4 կմ/ժ
:
  • Եվրո = 390.6002
  • Ռուբլի = 4.26173
  • Դոլար = 387.602

Ընտրական օրենսգրքի փոփոխությունների նախագիծը կներկայացվի և քննարկման կդրվի հաջորդ տարեսկզբին

Ընտրական օրենսգրքի փոփոխությունների նախագիծը կներկայացվի և քննարկման կդրվի հաջորդ տարեսկզբին

Ընտրական օրենսգրքի փոփոխությունների նախագիծը քննարկման կդրվի հաջորդ տարեսկզբին՝ համապատասխան ընթացակարգով: Այս մասին խորհրդարանական ճեպազրույցում ասաց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Համազասպ Դանիելյանը:

Նա նախ հիշեցրեց, որ Ընտրական օրենսգրքի փոփոխություն ՀՀ-ում արդեն տեղի ունեցել է, բայց դա վերաբերել է միայն տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին:

«Երբ ընտրական օրենսգրքի վրա աշխատող աշխատանքային խումբը ձևավորվեց, մենք համատեղ բոլոր գործընկերների հետ ժամանակացույց ենք հաստատել: Որոշվել է, թե ինչ հերթականությամբ է արվում: Տեղական ինքնակառավարումն ավելի հրատապ էր, քանի որ ՏԻՄ ընտրություններ ավելի վաղ էին լինելու: Հաջորդիվ լինելու էին ընտրական օրենսգրքի քննարկումները»,-ասաց պատգամավորը:

Նրա խոսքով՝ նման հանրային քննարկումներ այս ամառ անգամ համավարակի պայմաններում եղել են տարբեր խմբակցությունների, արտախորհրդարանական որոշ ուժերի մասնակցությամբ:

«Բնականաբար, սեպտեմբերին այդ ամենը սառեցվել է, քանի որ այլ ավելի կարևոր առաջնահերթություններ կային, և հիմա մենք այդ աշխատանքների ամփոփման փուլում ենք: Փորձելու ենք ունենալ նախագիծ՝ առաջիկա մեկ ամսվա ընթացքում, այդպես է նախատեսված մեր ժամանակացույցով: Դա արդեն կդնենք քննարկման, շրջանառության՝ համապատասխան ընթացակարգով: Տարվա սկիզբ ակնկալեք նախագիծ, դրան հաջորդող մոտ երկու ամիսների ընթացքում նախագծի քննարկում և ընդունում»,-ասաց Դանիելյանը:

Թեմայի այլ նորություններ