Ընդդիմությունն այսօր ևս հանրահավաք է անցկացրել
▲ Դեպի վեր
  • Երեվան 18°C
    16%
    17 կմ/ժ
  • Շիրակ 12°C
    35%
    15 կմ/ժ
  • Լոռի 13°C
    42%
    9 կմ/ժ
  • Տավուշ 12°C
    63%
    14 կմ/ժ
  • Արարատ 19°C
    22%
    18 կմ/ժ
  • Սյունիք 13°C
    69%
    11 կմ/ժ
  • Արմավիր 19°C
    16%
    17 կմ/ժ
  • Գեղարքունիք 9°C
    38%
    16 կմ/ժ
  • Արագածոտն 17°C
    16%
    17 կմ/ժ
  • Կոտայք 15°C
    24%
    17 կմ/ժ
  • Արցախ 11°C
    86%
    7 կմ/ժ
:
  • Եվրո = 390.6002
  • Ռուբլի = 4.26173
  • Դոլար = 387.602

Ընդդիմությունն այսօր ևս հանրահավաք է անցկացրել

Ընդդիմությունն այսօր ևս հանրահավաք է անցկացրել

Երևանի Հանրապետության հրապարակում մեկնարկել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով հանրահավաքը: Ելույթ են ունեցել ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը, ԱԺ նախկին փոխնախագահ Արա Սահակյանը և այլք: Ընդդիմադիր կուսակցությունները պատրաստվում են վաղն առավոտից շրջափակել ՀՀ կառավարության շենքը: ՀՅԴ ներկայացուցիչ Գեղամ Մանուկյանը մեկնաբանեց, որ վաղը նախատեսված է Կառավարության նիստ, և իրենք շրջափակելու են Կառավարության շենքի բոլոր մուտքերը, որպեսզի թույլ չտան գործադիրը նիստ անցկացնի:

Մինչ այդ ընդդիմադիրներն այս գիշեր ևս շարունակելու են գիշերել Հանրապետության հրապարակում: Հիշեցնենք՝ ընդդիմադիր կուսակցությունները երեկվանից վրաններ են տեղադրել Հանրապետության հրապարակում՝ հայտարարելով շուրջօրյա հանրահավաքներ: Ընդդիմադիր ուժերի առաջնորդներից ոչ ոք, սակայն, հրապարակում չի գիշերել: Լուսադեմին 15-20 մարդ է եղել վրաններում: Խորհրդարանական և արտախորհրդարանական 16 ընդդիմադիր կուսակցություններից բաղկացած «Հայրենիքի փրկության շարժում» նախաձեռնությունը պատրաստվում է դեկտեմբերի 24-ի կառավարության նիստից առաջ շրջափակել գործադիրի շենքի բոլոր մուտքերը: Այս մասին Հանրապետության հրապարակում հրավիրված հանրահավաքի ավարտին ասաց Հայ յեղափոխական դաշնակցություն կուսակցության անդամ Գեղամ Մանուկյանը:

«Վաղը ժամը 11:00-ին տեղի է ունենալու Նիկոլ Փաշինյանի գլխավորած ՀՀ կառավարության 2020թ. վերջին նիստը: Դիմում եմ բոլորին՝ վաղը, առավոտյան ժամը 10-ից շրջափակել ՀՀ կառավարության շենքը՝ բոլոր կողմերից»,- ասաց Մանուկյանը:
 
 

Այսօր՝ դեկտեմբերի 23-ին, Հանրապետության հրապարակում ժամը 16։00-ից վերսկսվել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով ընդդիմության ցույցը։ «Իրազեկ քաղաքացիների միավորումը» աերոնկարահանման և մարդկանց անհատական հաշվարկի միջոցով պարզել է, որ Հանրապետության հրապարակում ժամը 17։30-ի դրությամբ գտնվել է մոտ 2100 մարդ։ Լուսանկարը բարձր որակով հասանելի է այստեղ։ Հաշվարկը ստուգելու նպատակով մարդկանց անհատականացնող կետերով նկարը կարելի է ներբեռնել այստեղից:

Խորհրդարանական և արտախորհրդարանական 16 ընդդիմադիր կուսակցություններից բաղկացած «Հայրենիքի փրկության շարժում» նախաձեռնությունը բողոքի ակցիաներ է իրականացնում` պահանջելով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը: Նախաձեռնության վարչապետի միասնական թեկնածուն ՀՀ նախկին վարչապետ և Պաշտպանության նախկին նախարար Վազգեն Մանուկյանն է: Դեկտեմբերի 22-ին շարժումը հայտարարել է համահայկական դասադուլ և գործադուլ:

Թեմայի այլ նորություններ