Ընդդիմադիր կուսակցությունների այսօրվա քայլերթի վերջնակետը Ֆրանսիայի հրապարակն էր
▲ Դեպի վեր
  • Երեվան 16°C
    23%
    7 կմ/ժ
  • Շիրակ 11°C
    40%
    15 կմ/ժ
  • Լոռի 11°C
    36%
    11 կմ/ժ
  • Տավուշ 11°C
    61%
    15 կմ/ժ
  • Արարատ 17°C
    29%
    10 կմ/ժ
  • Սյունիք 11°C
    80%
    12 կմ/ժ
  • Արմավիր 17°C
    23%
    7 կմ/ժ
  • Գեղարքունիք 9°C
    35%
    16 կմ/ժ
  • Արագածոտն 15°C
    27%
    11 կմ/ժ
  • Կոտայք 13°C
    38%
    14 կմ/ժ
  • Արցախ 11°C
    86%
    8 կմ/ժ
:
  • Եվրո = 390.6002
  • Ռուբլի = 4.26173
  • Դոլար = 387.602

Ընդդիմադիր կուսակցությունների այսօրվա քայլերթի վերջնակետը Ֆրանսիայի հրապարակն էր

Ընդդիմադիր կուսակցությունների այսօրվա քայլերթի վերջնակետը Ֆրանսիայի հրապարակն էր

Միավորված ընդդիմադիր քաղաքական ուժերն այսօր վարչապետի հրաժարականի կոչով քայլարշավ են իրականացրել Սասունցի Դավթի արձանի մոտից: «Արժանապատվության քայլարշավի» մասնակիցները կոչ են արել քաղաքացիներին միանալ իրենց բողոքի ակցիաներին: Երթին մասնակցող «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանը չի պատասխանել լրագրողների հարցին՝ արդյոք ադրբեջանական կողմը իր միջոցով հինգ միլիարդ դոլարի դիմաց հողեր հանձնելու առաջարկ արե՞լ է, թե՞ ոչ: «Բարգավաճ Հայաստան» կուսակցության փոխնախագահ Վահե Էնֆիաջյանն էլ հայտարարել է, որ տարիներ շարունակ ստեղծված քաղաքական կեղծ օրակարգը հանգեցրել է ներկա իրավիճակին: Հայ հեղափոխական դաշնակցության Գերագույն մարմնի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանն ասել է, թե պայքարը ժամ առ ժամ նոր թափ է հավաքում, իրենց միանում են նոր քաղաքացիներ:

Ընդդիմադիր կուսակցությունների այսօրվա քայլերթի վերջնակետը Ֆրանսիայի հրապարակն էր: Ընդդիմության թեկնածու Վազգեն Մանուկյանը հայտարարել է՝ վարչապետը պետք է հեռանա:Նա համոզմունք է հայտնել, որ ընդդիմությունը կկարողանա ստեղծել այն պետությունը, որի մասին երազում են բոլորը:

«Իրազեկ քաղաքացիների միավորումը» աերոնկարահանման միջոցով հաշվել է այսօր՝ դեկտեմբերի 15-ին, վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով ընդդիմության ցույցի մասնակիցների քանակը։ Մասնավորապես, ժամը 18։55-ի դրությամբ Երևանի Ֆրանսիայի հրապարակում ցույցին մասնակցել է 2700-2800 մարդ։ Հաշվարկն իրականացվել է աերոնկարահանմամբ՝ մարդկանց անհատական հաշվարկի միջոցով։ Լուսանկարը բարձր որակով հասանելի է այստեղ։ Հաշվարկը ստուգելու նպատակով մարդկանց անհատականացնող կետերով նկարը կարելի է ներբեռնել այստեղից։

ՀՅԴ ԳՄ անդամ Իշխան Սաղաթելյանը այսօր հայտարարել է, որ ընդդիմության երթերը շարունակական են լինելու։ Ըստ Սաղաթելյանի՝ վաղը տեղի է ունենալու երթ Կրկեսի մոտից , հինգշաբթի օրը դարձյալ երթ՝ Հալաբյան փողոցից։ Իսկ արդեն շաբաթ օրը՝ 15:00-ին ընդդիմությունը հանրահավաք է անցկացնելու Ազատության հրապարակում։

 

Թեմայի այլ նորություններ