Վրաստանը Ուկրաինայից բացատրություն կպահանջի. Սաակաշվիլիի հայտարարությունն աղմուկ է բարձրացրել
▲ Դեպի վեր
  • Երեվան 19°C
    22%
    9 կմ/ժ
  • Շիրակ 14°C
    28%
    22 կմ/ժ
  • Լոռի 11°C
    57%
    12 կմ/ժ
  • Տավուշ 13°C
    66%
    10 կմ/ժ
  • Արարատ 20°C
    33%
    30 կմ/ժ
  • Սյունիք 13°C
    79%
    9 կմ/ժ
  • Արմավիր 20°C
    22%
    9 կմ/ժ
  • Գեղարքունիք 7°C
    67%
    18 կմ/ժ
  • Արագածոտն 18°C
    22%
    9 կմ/ժ
  • Կոտայք 16°C
    44%
    14 կմ/ժ
  • Արցախ 12°C
    88%
    9 կմ/ժ
:
  • Եվրո = 390.6002
  • Ռուբլի = 4.25892
  • Դոլար = 387.602

Վրաստանը Ուկրաինայից բացատրություն կպահանջի. Սաակաշվիլիի հայտարարությունն աղմուկ է բարձրացրել

Վրաստանը Ուկրաինայից բացատրություն կպահանջի. Սաակաշվիլիի հայտարարությունն աղմուկ է բարձրացրել

Վրաստանի իշխանություններն ուկրաինական կողմից պարզաբանում կպահանջեն` Ուկրաինայի բարեփոխումների ազգային խորհրդի  գործադիր կոմիտեի ղեկավար Միխեիլ Սաակաշվիլիի հայտարարության հետ կապված:

Այս մասին լրագրողներին ասել է պաշտպանության և անվտանգության խորհրդարանական կոմիտեի  ղեկավար Իրակլի Սեսիաշվիլին:

Հիշեցնենք` Սաակաշվիլին ֆեյսբուքյան իր էջում հայտնել էր, թե չի ճանաչում վրաստանյան ներկա կառավարության լեգիտիմությունը:  Նա ընդգծել է նաև, որ Վրաստանում հոկտեմբերին կայանալիք խորհրդարանական ընտրությունների ընթացքում «առաջնագծում» է լինելու:

Ըստ Սեսիաշվիլիի`  Սաակաշվիլին ուկրաինական իշխանության ներկայացուցիչ է, հանրային դեմք, հետևաբար` Վրաստանի կառավարության լեգիտիմությանը վերաբերող նրա հայտարարությունը առանց արձագանք չի մնալու, իսկ պատասխանը պետք է տա Ուկրաինայի ղեկավարությունը: Ըստ վրաց պաշտոնյայի` իր քարոզչական հայտարարություններով Սաակաշվիլին միջամտում է Վրաստանի ներքին գործերին:

Հունիսին Վրաստանի ԱԳՆ-ն Վրաստանում Ուկրաինայի դեսպանից էր բացատրություն պահանջել` Սաակաշվիլիի այն  հայտարարության  հետ կապված, թե ինքը լինելու է ընտրությունների պայքարի առաջնագծում ու հասնելու է հաղթանակի: «Ուկրաինայի դիրքորոշումը հետևյալն է. Սաակաշվիլին  Ուկրաինայում պաշտոնատար անձ չէ, գործադիր իշխանության մաս չի կազմում»,- ասել է Վրաստանում Ուկրաինայի դեսպանը:

Հիշեցնենք` Սաակաշվիլին Վրաստանի նախագահն է եղել 2004-2013 թթ-ին: «Միացյալ ազգային շարժում» կուսակցության պարտությունից ու նախագահական ժամկետը սպառվելուց հետո նա լքեց երկիրն ու մինչև 2015-ը ապրում էր արտերկրում։ Հետագայում Ուկրաինայի նախկին նախագահ Պյոտեր Պորոշենկոն նրան առաջարկեց Օդեսայի նահանգապետի աթոռն ու Ուկրաինայի քաղաքացիություն շնորհեց:  Վրաստանի օրենքի համաձայն` Սաակաշվիլին ավտոմատ զրկվեց Վրաստանի քաղաքացիությունից: Նրա և իր կողմակիցների` վերջին տարիների գործողությունները մի քանի քրեական գործերի պատճառ են դարձել: Ներկայումս Սաակաշվիլին հեռակա կարգով 2 անգամ դատապարտվել է` ընդհանուր 6 տարի ժամկետով,  մի քանի գործ դեռ ընթացքի մեջ է:

Ուկրաինայում Սաակաշվիլիի քաղաքական կարիերան հարթ չէր: Օդեսայի նահանգապետի պաշտոնում նա մեկ տարի էլ չմնաց. Զրկվեց ուկրաինական քաղաքացիությունից, վտարվեց ու արգելվեց նրա մուտքը Ուրաինա: Վերադառնալ կարողացավ միայն նախագահ Վլադիմիր Զելենսկիի` նրան քաղաքացիությունը վերադարձնելու և մուտքը թույլատրելու որոշումից հետո:

Լուսանկարը` Սաակաշվիլիի ֆեսյբուքյան էջից

Աղբյուր՝ aliq.ge

Թեմայի այլ նորություններ