Վրաստանը հաշիվներ պարզելու վայր չէ. Վրաստանի հայ համայնքը աջակցություն է հայտնում ՀՀ-ին
▲ Դեպի վեր
  • Երեվան 17°C
    22%
    15 կմ/ժ
  • Շիրակ 12°C
    35%
    17 կմ/ժ
  • Լոռի 7°C
    72%
    5 կմ/ժ
  • Տավուշ 8°C
    86%
    7 կմ/ժ
  • Արարատ 17°C
    47%
    11 կմ/ժ
  • Սյունիք 11°C
    92%
    5 կմ/ժ
  • Արմավիր 18°C
    22%
    15 կմ/ժ
  • Գեղարքունիք 4°C
    82%
    3 կմ/ժ
  • Արագածոտն 16°C
    22%
    15 կմ/ժ
  • Կոտայք 13°C
    56%
    12 կմ/ժ
  • Արցախ 10°C
    93%
    4 կմ/ժ
:
  • Եվրո = 390.6002
  • Ռուբլի = 4.25892
  • Դոլար = 387.602

Վրաստանը հաշիվներ պարզելու վայր չէ. Վրաստանի հայ համայնքը աջակցություն է հայտնում ՀՀ-ին

Վրաստանը հաշիվներ պարզելու վայր չէ. Վրաստանի հայ համայնքը աջակցություն է հայտնում ՀՀ-ին

Վրաստանի հայ համայնքի նախաձեռնությամբ մի խումբ վիրահայեր Թբիլիսիում ՀՀ դեսպանության շենքի տարածքում իրենց աջակցությունն են հայտնել Հայաստանին: Հավաքվածների հիմնական ուղերձներից մեկն էլ Վրաստանի հայերին է վերաբերում՝ չտրվել սադրանքների, ցուցաբերել բարձր քաղաքացիական պատասխանատվություն։ Ադրբեջանցի բնակչությանը դիմելով կազմակերպությունը հայտարարում է` «Վրաստանը հաշիվներ պարզելու վայր չէ»: ՀՀ դեսպանության աշխատակիցները շնորհակալություն են հայտնել կազմակերպությանը աջակցության համար։

Վրաստանի հայ համայնքի երիտասարդական թևի ղեկավար Արթուր Միրզոյաննն  Ալիք Մեդիայի հետ զրույցում նշեց, որ ակցիայի մասնակիցները կպահպանեն սոցիալական հեռավորությունն ու կհետևեն բոլոր սահմանափակումներին:

«Այն ժամանակ, երբ ամբողջ աշխարհը պայքարում է անտեսանելի թշնամու դեմ, Ադրբեջանը օգտվում է համաշխարհային խառնաշփոթից և ագրեսիա է ցուցաբերում հայ-ադրբեջանական շփման գծում՝ հանդգնություն ունենալով այս ամենում մեղադրել Հայաստանին։ Նաև Թուրքիայի պաշտոնական աջակցությամբ սպառնում է պայթեցնել Հայաստանի ատոմակայանը, որը ահաբեկչական սպառնալիք է հանդիսանում ամբողջ տարածաշրջանի, նաև Վրաստանի համար։ Դատապարտում ենք նաև Ադրբեջանի կողմից կառավարվող խմբերի՝ ազգամիջյան ատելությունը Վրաստան տեղափոխելու ցանկությունն ու փորձը։ Վրաստանը մեր բոլորի տունն ու հայրենիքն է և հաշիվներ պարզելու դաշտ չէ»,- նշեց Արթուր Միրզոյանը:

Հիշեցնենք՝ կազմակերպությունը նախորդ շաբաթ կոչ էր տարածել ՎՀՀ-ի կայքում, որում տեղ էին գտել նույն հայտարարությունները՝ սադրանքի չտրվելու հորդորով: Կոչը տարածելուց հետո Մառնեուլիի ազգությամբ ադրբեջանցի բնակիչները ցույց էին կազմակեպել ի աջակցություն Ադրբեջանի:

Աղբյուր՝  aliq.ge

Թեմայի այլ նորություններ