Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույցներ է ունեցել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի եւ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հետ
▲ Դեպի վեր
  • Երեվան 11°C
    54%
    6 կմ/ժ
  • Շիրակ 6°C
    49%
    4 կմ/ժ
  • Լոռի 8°C
    39%
    13 կմ/ժ
  • Տավուշ 9°C
    69%
    6 կմ/ժ
  • Արարատ 12°C
    34%
    13 կմ/ժ
  • Սյունիք 10°C
    90%
    8 կմ/ժ
  • Արմավիր 11°C
    54%
    6 կմ/ժ
  • Գեղարքունիք 6°C
    41%
    11 կմ/ժ
  • Արագածոտն 10°C
    54%
    6 կմ/ժ
  • Կոտայք 7°C
    42%
    7 կմ/ժ
  • Արցախ 11°C
    80%
    1 կմ/ժ
:
  • Եվրո = 390.6002
  • Ռուբլի = 4.26173
  • Դոլար = 387.602

Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույցներ է ունեցել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի եւ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հետ

Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույցներ է ունեցել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի եւ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հետ

Մարտի 11-ին եւ 12-ին ՌԴ Նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույցներ է ունեցել Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի Հանրապետության Նախագահ Իլհամ Ալիեւի հետ: Այս մասին հայտնում է Կրեմլի մամուլի ծառայությունը։

Կողմերը քննարկել են 2020թ. նոյեմբերի 9-ի և 2021թ. հունվարի 11-ի եռակողմ հայտարարություններում Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ ձեռք բերված պայմանավորվածությունների իրագործման գործնական հայեցակարգերը: Գոհունակությամբ արձանագրվել է, որ հրադադարի ռեժիմն անշեղորեն պահպանվում է, իսկ տարածաշրջանում իրավիճակը մնում է ընդհանուր առմամբ կայուն եւ հանգիստ:

Իլհամ Ալիեւն ու Նիկոլ Փաշինյանը բարձր գնահատական են տվել շփման գծում եւ Լաչինի միջանցքի երկայնքով տեղակայված ռուսական խաղաղապահ զորախմբի արդյունավետ գործողություններին: Անդրադարձ է կատարվել նաեւ Հարավային Կովկասում տնտեսական եւ տրանսպորտային կապերի ապաշրջափակմանը վերաբերող հարցերին:

Այս համատեքստում դրական առումով նշվել է աշխատանքային խմբի գործունեությունը՝ երեք երկրների փոխվարչապետների համանախագահությամբ։ Կարծիքներ են փոխանակվել ռուս-ադրբեջանական և ռուս-հայկական համագործակցության արդիական հարցերի շուրջ։

Թեմայի այլ նորություններ