Վեց երկիր միացել է Բելառուսի դեմ ԵՄ պատժամիջոցներին
▲ Դեպի վեր
  • Երեվան 18°C
    16%
    17 կմ/ժ
  • Շիրակ 13°C
    30%
    13 կմ/ժ
  • Լոռի 13°C
    42%
    9 կմ/ժ
  • Տավուշ 12°C
    63%
    14 կմ/ժ
  • Արարատ 19°C
    22%
    18 կմ/ժ
  • Սյունիք 13°C
    69%
    11 կմ/ժ
  • Արմավիր 19°C
    16%
    17 կմ/ժ
  • Գեղարքունիք 9°C
    38%
    16 կմ/ժ
  • Արագածոտն 17°C
    16%
    17 կմ/ժ
  • Կոտայք 15°C
    24%
    17 կմ/ժ
  • Արցախ 11°C
    86%
    7 կմ/ժ
:
  • Եվրո = 390.6002
  • Ռուբլի = 4.26173
  • Դոլար = 387.602

Վեց երկիր միացել է Բելառուսի դեմ ԵՄ պատժամիջոցներին

Վեց երկիր միացել է Բելառուսի դեմ ԵՄ պատժամիջոցներին

Եվրամիության վեց ոչ անդամ երկրներ միացել են Բելառուսի նկատմամբ ԵՄ պատժամիջոցներին: Այս մասին ասվում է Եվրամիության արտաքին հարաբերությունների գծով բարձրագույն հանձնակատար Ժոզեպ Բորելի հայտարարության մեջ՝ փոխանցում է ТАСС գործակալությունը:

«ԵՄ որոշմանը միացել են Եվրամիության թեկնածու երկրները՝ Հյուսիսային Մակեդոնիան, Չեռնոգորիան ու Ալբանիան, ինչպես նաև ազատ առևտրի եվրոպական գոտու պետությունները՝ Իսլանդիան, Լիխտենշտեյնն ու Նորվեգիան»,- ասվում է փաստաթղթում:

Ներկայումս Եվրամիությունը Բելառուսի նկատմամբ պատժամիջոցների կիրառման սև ցուցակում ներառել է 55 բելառուս պաշտոնյայի, այդ թվում՝ հանրապետության նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյին: Նրանց արգելված է մուտք գործել ԵՄ տարածք: Եվրոպական բանկերում նրանց միջոցները, հայտնաբերման դեպքում, կսառեցվեն:

Թեմայի այլ նորություններ