Վազգեն Մանուկյանը հանդիպում է մի խումբ մտավորականների ու մշակութային գործիչների հետ
▲ Դեպի վեր
  • Երեվան 18°C
    18%
    19 կմ/ժ
  • Շիրակ 12°C
    35%
    15 կմ/ժ
  • Լոռի 13°C
    40%
    13 կմ/ժ
  • Տավուշ 13°C
    57%
    15 կմ/ժ
  • Արարատ 19°C
    23%
    15 կմ/ժ
  • Սյունիք 13°C
    73%
    12 կմ/ժ
  • Արմավիր 19°C
    18%
    19 կմ/ժ
  • Գեղարքունիք 10°C
    37%
    17 կմ/ժ
  • Արագածոտն 17°C
    18%
    19 կմ/ժ
  • Կոտայք 15°C
    26%
    18 կմ/ժ
  • Արցախ 11°C
    85%
    5 կմ/ժ
:
  • Եվրո = 390.6002
  • Ռուբլի = 4.26173
  • Դոլար = 387.602

Վազգեն Մանուկյանը հանդիպում է մի խումբ մտավորականների ու մշակութային գործիչների հետ

Վազգեն Մանուկյանը հանդիպում է մի խումբ մտավորականների ու մշակութային գործիչների հետ

Խորհրդարանական և արտախորհրդարանական կուսակցություններից կազմված շարժման` վարչապետի միասնական թեկնածու Վազգեն Մանուկյանը հանդիպում է մի խումբ մտավորականների ու մշակութային գործիչների հետ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` հանդիպման ընթացքում Մանուկյանը մտավորականներին կներկայացնի իր քայլերն ու մտքերը ստեղծված իրավիճակի վերաբերյալ:

Վերջին օրերի ընթացքում ընդդիմադիր կուսակցությունների վարչապետի միասնական թեկնածու Վազգեն Մանուկյանը հանդիպումներ է ունենում գործող և նախկին քաղաքական գործիչների ու բարձրաստիճան պաշտոնատար անձանց հետ:

«Ճիշտ քաղաքականության դեպքում այս պատերազմը կարող էր լինել ոչ թե հիմա, այլ՝ միգուցե ավելի ուշ: Բանակցությունները մենք տապալեցինք, հակառակորդին գրգռեցինք և մտցրեցինք պատերազմ: Եթե մենք 2.5 տարում մի փոքր շարունակեինք զբաղվել բանակով, ապա պարտություն չէինք ունենա: Եվ վերջում ստորագրվեց մեզ համար ոչ ընդունելի խայտառակ մի համաձայնագիր, որը մենք մերժել չենք կարող, խախտել չենք կարող, չենք կարող ասել, որ չենք ընդունում, որովհետև դրա հետևանքների դեմ պայքարելու մեր ուժերն արդեն սպառված են»,-ասաց Մանուկյանը:

Անդրադառնալով հայտարարության դրական կողմին՝ նշեց, որ այն գոնե կանգնեցրեց երիտասարդների կորուստը: Նրա կարծիքով՝ պատերազմի օրերին ոչ միայն Հայաստանը, այլ նաև Ադրբեջանն էլ էր ցանկանում կանգնեցնել պատերազմը, քանի որ ինքն էլ չէր կարող երկար շարունակել: Ըստ Մանուկյանի՝ երկրի ղեկավարը պետք է կարողանար շատ մեծ «քաղաքական առևտուր անել», բանակցությունների միջոցով այս փաստաթուղթն ուրիշ դարձնել:

Խորհրդարանական և արտախորհրդարանական ընդդիմադիր կուսակցություններ նոյեմբերի 11-ից տարբեր ակցիաներ են իրականացնում` պահանջելով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը: Խորհրդարանական և արտախորհրդարանական ավելի քան 16 կուսակցություններից բաղկացած «Հայրենիքի փրկության շարժում»-ը վարչապետի միասնական թեկնածու է առաջադրել Վազգեն Մանուկյանին: Վազգեն Մանուկյանը նախկինում զբաղեցրել է ՀՀ վարչապետի, Պաշտպանության նախարարի և Հանրային խորհրդի նախագահի պաշտոնները: 

Թեմայի այլ նորություններ