Վաշինգտոնում պարետային ժամ է հայտարարվել բողոքի ակցիաների պատճառով. ԱՄՆ Սենատը որոշ ժամանակով դադարեցրել է աշխատանքը Կապիտոլիումի դիմաց քաոսի պատճառով
▲ Դեպի վեր
  • Երեվան 12°C
    54%
    6 կմ/ժ
  • Շիրակ 6°C
    49%
    4 կմ/ժ
  • Լոռի 10°C
    32%
    14 կմ/ժ
  • Տավուշ 10°C
    61%
    12 կմ/ժ
  • Արարատ 13°C
    29%
    15 կմ/ժ
  • Սյունիք 10°C
    91%
    11 կմ/ժ
  • Արմավիր 13°C
    54%
    6 կմ/ժ
  • Գեղարքունիք 7°C
    34%
    14 կմ/ժ
  • Արագածոտն 11°C
    54%
    6 կմ/ժ
  • Կոտայք 9°C
    41%
    10 կմ/ժ
  • Արցախ 11°C
    82%
    5 կմ/ժ
:
  • Եվրո = 390.6002
  • Ռուբլի = 4.26173
  • Դոլար = 387.602

Վաշինգտոնում պարետային ժամ է հայտարարվել բողոքի ակցիաների պատճառով. ԱՄՆ Սենատը որոշ ժամանակով դադարեցրել է աշխատանքը Կապիտոլիումի դիմաց քաոսի պատճառով

Վաշինգտոնում պարետային ժամ է հայտարարվել բողոքի ակցիաների պատճառով. ԱՄՆ Սենատը որոշ ժամանակով դադարեցրել է աշխատանքը Կապիտոլիումի դիմաց քաոսի պատճառով

Վաշինգտոնի քաղաքապետը տեղական ժամանակով ժամը 18: 00-ից պարետային ժամ է հայտարարել՝ Թրամփի աջակցության բողոքի ակցիաների պատճառով։ 

Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք, ԱՄՆ-ի մայրաքաղաք Վաշինգտոնում ցուցարարները ներխուժել են Կապիտոլիումի շենք և շրջապատել Սենատի դահլիճը, հայտարարել է ամերիկացի սենատոր Ջեյմս Լենքֆորդը: Կապիտոլիումի շենքի մոտ բախումներ են տեղի ունեցել գործող նախագահ Դոնալդ Թրամփի կողմնակիցների և ոստիկանության միջև։ Իրավապահները արցունքաբեր գազ և լուսաձայնային նռնակներ են կիրառել։ Կան վիրավորներ։ Հաղորդվում էր, որ ԱՄՆ Սենատն ընդհատել է նիստը։

Հիշեցնենք, որ Սենատոր Ջեյմս Լենքֆորդի ելույթը անսպասելիորեն ընդհատվել է, եւ ԱՄՆ Սենատը հապճեպ հայտարարել է ընդմիջման մասին՝ քաոսի ֆոնին, որը ստեղծել են գործող նախագահ Դոնալդ Թրամփի աջակիցները Կապիտոլիումի դիմաց, հաղորդում է Fox News-ը: 10 րոպե անց Սենատը վերսկսել է իր աշխատանքը:

Ավելի վաղ հաղորդվել է, որ Թրամփի աջակիցները պարսպի վրայով մտել են Կապիտոլիումի շենք, զբաղեցրել աստիճաններն ու ծածանում են ԱՄՆ նախագահի լուսանկարն ու ընտրական պատկերանիշը: Որոշները պարզել են պաստառներ «Կանգնեցրե՛ք կողոպուտը» կարգախոսով: «ՌԻԱ Նովոստի»-ն դեպքի վայրից հայտնել է, որ կան տուժածներ: Որոշ տվյալներով՝ ի նշան աջակցության հավաքվել են Թրամփի տասնյակ հազարավոր կողմնակիցներ: 

Հիշեցնենք, որ այսօր Կոնգրեսում ընթանում է նախագահական ընտրությունների արդյունքների հաստատման հարցի քննարկումը: Մի խումբ հանրապետականներ մտադիր են վիճարկել ԱՄՆ ընտրված նախագահ Ջո Բայդենի հաղթանակը: Ինքը՝ ԱՄՆ գործող նախագահ Դոնալդ Թրամփը, չի ճանաչում ընտրություններում իր պարտությունն ու շարունակում է պնդել, որ ընտրությունները կեղծվել են:     

Թեմայի այլ նորություններ