Վարչապետը Մեղրիում էր. քաղաքում լարված իրավիճակ էր ստեղծվել
▲ Դեպի վեր
  • Երեվան 10°C
    62%
    7 կմ/ժ
  • Շիրակ 3°C
    87%
    4 կմ/ժ
  • Լոռի 6°C
    94%
    3 կմ/ժ
  • Տավուշ 4°C
    91%
    10 կմ/ժ
  • Արարատ 11°C
    74%
    5 կմ/ժ
  • Սյունիք 10°C
    98%
    3 կմ/ժ
  • Արմավիր 11°C
    62%
    7 կմ/ժ
  • Գեղարքունիք 0°C
    96%
    5 կմ/ժ
  • Արագածոտն 9°C
    62%
    7 կմ/ժ
  • Կոտայք 7°C
    78%
    7 կմ/ժ
  • Արցախ 8°C
    93%
    2 կմ/ժ
:
  • Եվրո = 390.6002
  • Ռուբլի = 4.26173
  • Դոլար = 387.602

Վարչապետը Մեղրիում էր. քաղաքում լարված իրավիճակ էր ստեղծվել

Վարչապետը Մեղրիում էր. քաղաքում լարված իրավիճակ էր ստեղծվել

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր Սյունիքի մարզում է: Վարչապետին ուղեկցում է ՏԿԵ նախարար Սուրեն Պապիկյանը, ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը և այլ պաշտոնյաներ:

Այն պահին երբ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ժամանեց Մեղրի, քաղաքում արդեն լարված իրավիճակ էր ստեղծվել: Տասնյակ մարդիկ էին փողոց դուրս եկել և բողոքի ակցիա էին իրականացնում: Նրանք փորձում էին խոչընդոտել նրա շարժը քաղաքում: Քաղաքացիները պահանջում էին, որ նա հեռանա, նշելով, որ ոչինչ չունեն իր հետ խոսելու:

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Սյունիք կատարած այցի ընթացքում Ագարակում շրջում էր փողոցներում, շփվում քաղաքացիների հետ, սակայն մի խումբ անձինք փորձում էին խոչընդոտել վարչապետի տեղաշարժը՝ բարձր վանկարկումներով, քաշքշուկներով, հայհոյախառն արտահայտություններով: Փաշինյանը ի պատասխան այդ քաղաքացիների պահվածքի՝ մյուսներից ներողություն խնդրեց:

«Մենք ենք մեղավոր: Ներողություն եմ խնդրում բոլորիցդ սրա համար»,-ասաց Փաշինյանը:

Նշենք, որ վարչապետը դեռ երեկվանից է Սյունիքում: Երեկ երեկոյան Փաշինյանն Ալեն Սիմոնյանի հետ այցելել էր Շուռնուխ՝ հյուրընկալվելով մի քանի բնակիչների:

ՀՀ գլխավոր դատախազությունը Սյունիքում կատարված դեպքերի առնչությամբ ոստիկանությանը հանձնարարել է քրեադատավարական կարգով վարույթ իրականացնել: «Հայկական ժամանակի» հարցին ի պատասխան՝ այդ մասին հայտնեց ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը: Ոստիկանության լրատվականից տեղեկացնում են, որ այս պահի դրությամբ Սյունիքի դեպքերի հետ կապված բերման ենթարկվածներ չկան:

Նշենք, որ Սյունիքում վարչապետ Նիկոլ Փաշինյանի այցի ժամանակ մի խումբ անձինք սադրանքներ են հրահրել, բարձրացել նրա ծառայողական մեքենայի վրա, քաշքշել անվտանգության ծառայության աշխատակցին՝ պատռելով հագուստը, հայհոյանքներ ու սպառնալիքներ հնչեցրել: 

Այցի ընթացքում Փաշինյանը արդեն եղել է Ագարակում, Մեղրիում, այժմ Կապանում է:

Թեմայի այլ նորություններ