Վարչապետը և Լիտվայի նախագահը քննարկել են տնտեսական գործակցության աշխուժացման հարցեր
▲ Դեպի վեր
  • Երեվան 12°C
    76%
    6 կմ/ժ
  • Շիրակ 9°C
    61%
    9 կմ/ժ
  • Լոռի 7°C
    95%
    5 կմ/ժ
  • Տավուշ 8°C
    93%
    1 կմ/ժ
  • Արարատ 13°C
    67%
    4 կմ/ժ
  • Սյունիք 11°C
    95%
    1 կմ/ժ
  • Արմավիր 13°C
    76%
    6 կմ/ժ
  • Գեղարքունիք 4°C
    96%
    7 կմ/ժ
  • Արագածոտն 11°C
    76%
    6 կմ/ժ
  • Կոտայք 9°C
    65%
    13 կմ/ժ
  • Արցախ 11°C
    93%
    1 կմ/ժ
:
  • Եվրո = 391.3008
  • Ռուբլի = 4.27523
  • Դոլար = 387.973

Վարչապետը և Լիտվայի նախագահը քննարկել են տնտեսական գործակցության աշխուժացման հարցեր

Վարչապետը և Լիտվայի նախագահը քննարկել են տնտեսական գործակցության աշխուժացման հարցեր

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր տեսահանդիպում է ունեցել Լիտվայի նախագահ Գիտանաս Նաուսեդայի հետ: Կողմերը մտքեր են փոխանակել իրենց երկրներում և աշխարհում կորոնավիրուսի համաճարակի դեմ պայքարի ուղղությամբ ձեռնարկվող քայլերի շուրջ: Այդ համատեքստում երկուստեք գոհունակությամբ հիշատակվել է Եվրոպական միության կողմից Արևելյան գործընկերության և մասնավորապես, Հայաստանին տրամադրվող օգնությունը:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ներկայացրել է Հայաստանի Կառավարության բարեփոխումների ընթացքն ու առաջնային ուղղությունները: Լիտվայի նախագահը բարձր է գնահատել բարեփոխումների իրականացման հարցում Հայաստանի իշխանությունների ցուցաբերած վճռականությունը: Նա իր աջակցությունն է հայտնել բարեփոխումների քաղաքականությանը և պատրաստակամություն հայտնել փորձագիտական օժանդակություն տրամադրելու հարցում:

Երկուստեք նշվել է ստեղծված իրավիճակում երկկողմ տնտեսական համագործակցության օրակարգի աշխուժացման կարևորությունը: Մասնավորապես, նշվել է ուղիղ չվերթի շուտափույթ վերագործարկման առաջնայնությունը: Անդրադարձ է եղել Հայաստան–ԵՄ հարաբերությունների օրակարգին: Կողմերը գոհունակություն են հայտնել այդ կապակցությամբ և ընդգծել տվյալ ուղղությամբ շարունակական քայլեր ձեռնարկելու պատրաստակամությունը:     

Կողմերը փոխանակվել են պաշտոնական այց կատարելու հրավերներով:

Թեմայի այլ նորություններ