Վարչապետն ԱԺ-ում կհանդիպի «Իմ քայլի» ներկայացուցիչների հետ. հրավիրված է նաեւ արդարադատության նախարարը
▲ Դեպի վեր
  • Երեվան 20°C
    14%
    9 կմ/ժ
  • Շիրակ 14°C
    28%
    7 կմ/ժ
  • Լոռի 12°C
    52%
    11 կմ/ժ
  • Տավուշ 12°C
    69%
    10 կմ/ժ
  • Արարատ 21°C
    20%
    7 կմ/ժ
  • Սյունիք 14°C
    69%
    12 կմ/ժ
  • Արմավիր 21°C
    14%
    9 կմ/ժ
  • Գեղարքունիք 10°C
    41%
    14 կմ/ժ
  • Արագածոտն 19°C
    14%
    9 կմ/ժ
  • Կոտայք 17°C
    26%
    14 կմ/ժ
  • Արցախ 11°C
    90%
    6 կմ/ժ
:
  • Եվրո = 390.6002
  • Ռուբլի = 4.26173
  • Դոլար = 387.602

Վարչապետն ԱԺ-ում կհանդիպի «Իմ քայլի» ներկայացուցիչների հետ. հրավիրված է նաեւ արդարադատության նախարարը

Վարչապետն ԱԺ-ում կհանդիպի «Իմ քայլի» ներկայացուցիչների հետ. հրավիրված է նաեւ արդարադատության նախարարը

Այսօր ժամը 15:00-ին Ազգային ժողովում նախատեսված է «Իմ քայլը» խմբակցության անդամների փակ հանդիպումը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ: Հանդիպմանը հրավիրված է նաեւ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը:

ՀԺ-ի տեղեկություններով՝ հանդիպման ընթացքում քննարկվելու են Ընտրական օրենսգրքի բարեփոխումները, որոշվելու են առաջնահերթությունները, ռազմավարական ուղղությունները: Մասնավորապես, քննարկվելու է ռեյտինգային համակարգ ունենալու նպատակահարմարությունը, ընտրական հանձնաժողովների մոդելի հարցը, ընտրություններից հետո մինչեւ քանի կուսակցություն կարող է կոալիցիա կազմել եւ այլն:

Այսպիսով, ՀՀ իշխանություններն ամբողջ ծավալով ձեռնամուխ են եղել Ընտրական օրենսգիրքը բարեփոխելու գործին: Անցած շաբաթ ԱԺ-ում ճեպազրույցների ժամին պատգամավոր Համազասպ Դանիելյանը տեղեկացրել էր, որ նախատեսում են՝ հունվարին բարեփոխումների նախագիծը պատրաստ լինի, այնուհետեւ 2 ամիս քննարկվի ու ընդունվի:

Հիշեցնենք, Ընտրական օրենսգրքի փոփոխությունը պատերազմից հետո Փաշինյանի հրապարակած ճանապարհային քարտեզի կետերից մեկն է:

Թեմայի այլ նորություններ