Վարչապետի թեկնածու առաջադրած ուժերը պետք է ներկայացնեն այն թիմը, որի միջոցով առաջ են գնալու. Դիլբարյան
▲ Դեպի վեր
  • Երեվան 18°C
    15%
    15 կմ/ժ
  • Շիրակ 12°C
    37%
    15 կմ/ժ
  • Լոռի 13°C
    40%
    13 կմ/ժ
  • Տավուշ 13°C
    57%
    15 կմ/ժ
  • Արարատ 19°C
    23%
    15 կմ/ժ
  • Սյունիք 13°C
    73%
    12 կմ/ժ
  • Արմավիր 19°C
    15%
    15 կմ/ժ
  • Գեղարքունիք 10°C
    37%
    17 կմ/ժ
  • Արագածոտն 17°C
    15%
    15 կմ/ժ
  • Կոտայք 15°C
    26%
    18 կմ/ժ
  • Արցախ 11°C
    85%
    5 կմ/ժ
:
  • Եվրո = 390.6002
  • Ռուբլի = 4.26173
  • Դոլար = 387.602

Վարչապետի թեկնածու առաջադրած ուժերը պետք է ներկայացնեն այն թիմը, որի միջոցով առաջ են գնալու. Դիլբարյան

Վարչապետի թեկնածու առաջադրած ուժերը պետք է ներկայացնեն այն թիմը, որի միջոցով առաջ են գնալու. Դիլբարյան

Ամենակարևորը, ինչին սպասում են «Ժառանգությունը» և ես, հետևյալն է՝ ի՞նչ ենք անում, ո՞վ է գալու: Այդ «ով»-ը շատ կուզենայի, որ լինի ոչ թե պարզապես անձ, այլ ծրագրի, գաղափարների համախմբում: Այս մասին ԱԺ խորհրդարանական լսումների իր ելույթում ասաց «Ժառանգություն» կուսակցության վարչության նախագահ Նարինե Դիլբարյանը:

Նա ընդգծեց, որ եթե խոսքը համաձայնության կառավարության մասին է և ընդհանուր ծրագրերի, կարծում է՝ առաջին տեղում պետք է լինեին տեխնոկրատիան և մասնագետները:

«Մենք տեսանք, թե ինչի հանգեց այն իրողությունը, երբ փորձ, մասնագիտական կարողունակություն չունեցող մարդիկ ստանձնեցին պաշտոններ՝ շատ գեղեցիկ խոսքեր ասելով»,- ասաց Դիլբարյանը՝ նշելով, որ չպետք է կրկնել նախորդ սխալները, քանի որ դյուրին է մեղադրել միմյանց՝ ասելով՝մեկը ազգային է, մյուսը՝ ոչ. այդ խոսույթից էլ պետք է փորձել բարձրանալ՝ հանրությանը ներկայացնելով մասնագիտական հանրույթի կարծիքները:

Դիլբարյանը կարծում է, որ վարչապետի թեկնածու առաջադրած բոլոր ուժերը պետք է ներկայացնեն նաև այն թիմը, որոնց միջոցով իրենք առաջ են գնալու՝ նշելով, որ ներկայացված գրեթե բոլորի ծրագրերը համընկնում են:

Նարինե Դիլբարյանն ասաց, որ պետք է վստահել գաղափարին, թիմում ընդգրկված մարդկանց, և միայն այդ պարագայում կկարողանանք վերականգնել ՀՀ ինքնիշխանությունը և մտածել այն մասին, որ կարող ենք հաղթել:

«Պետք է դնենք գաղափարներ և թիմ. դա հստակ է և հաջողության բանալին է»,- ասաց Դիլբարյանը:

Թեմայի այլ նորություններ