Վարչապետի որոշմամբ, ձեւավորվել են հայկական կողմի հանձնաժողովների կազմերը. հայտնի են անունները
▲ Դեպի վեր
  • Երեվան 14°C
    31%
    6 կմ/ժ
  • Շիրակ 8°C
    39%
    4 կմ/ժ
  • Լոռի 11°C
    34%
    14 կմ/ժ
  • Տավուշ 11°C
    59%
    15 կմ/ժ
  • Արարատ 15°C
    29%
    14 կմ/ժ
  • Սյունիք 10°C
    87%
    11 կմ/ժ
  • Արմավիր 15°C
    31%
    6 կմ/ժ
  • Գեղարքունիք 8°C
    33%
    14 կմ/ժ
  • Արագածոտն 13°C
    33%
    4 կմ/ժ
  • Կոտայք 11°C
    41%
    14 կմ/ժ
  • Արցախ 11°C
    84%
    8 կմ/ժ
:
  • Եվրո = 390.6002
  • Ռուբլի = 4.26173
  • Դոլար = 387.602

Վարչապետի որոշմամբ, ձեւավորվել են հայկական կողմի հանձնաժողովների կազմերը. հայտնի են անունները

Վարչապետի որոշմամբ, ձեւավորվել են հայկական կողմի հանձնաժողովների կազմերը. հայտնի են անունները

ՀՀ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը որոշում է ստորագրել, հիմք ընդունելով «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 16-րդ մասը՝

1. Համաձայն 2021 թվականի հունվարի 11-ին Հայաստանի Հանրապետության վարչապետի, Ռուսաստանի Դաշնության նախագահի և Ադրբեջանի Հանրապետության նախագահի կողմից ընդունված հայտարարության՝ փոխվարչապետերի համանախագահությամբ ձևավորված եռակողմ աշխատանքային խմբի հայկական կողմի աշխատանքների համակարգման նպատակով ստեղծել հանձնաժողով:

2. Հաստատել հանձնաժողովի անհատական կազմը՝ համաձայն N 1 հավելվածի:

ԵՌԱԿՈՂՄ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՄԲԻ ՀԱՅԿԱԿԱՆ ԿՈՂՄԻ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ
ՀԱՄԱԿԱՐԳՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ՍՏԵՂԾՎՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ

Մ. Գրիգորյան - ՀՀ փոխվարչապետ (հանձնաժողովի նախագահ)
Ա. Ղևոնդյան - ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ
(հանձնաժողովի նախագահի տեղակալ)
Ա. Սիմոնյան - ՀՀ տարածքային կառավարման և
ենթակառուցվածքների նախարարի տեղակալ
Վ. Սիմոնյան - ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ
Շ. Ներսիսյան - ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահի
տեղակալ
Է. Ասրյան - ՀՀ պաշտպանության նախարարության գլխավոր շտաբի
օպերատիվ գլխավոր վարչության օպերատիվ
վարչության պետ
Ս. Սարգսյան - ՀՀ ազգային անվտանգության ծառայության
տնտեսական անվտանգության և կոռուպցիայի
հակազդման վարչության պետի տեղակալ
Ա. Գրիգորյան - ՀՀ արտաքին գործերի նախարարության Եվրասիական
տարածաշրջանի վարչության Ռուսաստանի բաժնի պետ
(հանձնաժողովի քարտուղար)

3. Հանձնաժողովի նախագահին՝ հանձնաժողովի յուրաքանչյուր նիստի արդյունքներով
Հայաստանի Հանրապետության վարչապետին ներկայացնել նիստի արձանագրությունները՝
հանձնաժողովի եզրակացություններով և առաջարկություններով:

4. Հաստատել հանձնաժողովի՝ երկաթուղային, ավտոտրանսպորտային և համակցված
փոխադրումների հարցերով աշխատանքային ենթախմբի անհատական կազմը՝ համաձայն N 2 հավելվածի:

ԵՐԿԱԹՈՒՂԱՅԻՆ, ԱՎՏՈՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ԵՎ ՀԱՄԱԿՑՎԱԾ
ՓՈԽԱԴՐՈՒՄՆԵՐԻ ՀԱՐՑԵՐՈՎ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԵՆԹԱԽՄԲԻ

Ա. Սիմոնյան - ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների
նախարարի տեղակալ (աշխատանքային ենթախմբի
ղեկավար)
Վ. Սիմոնյան - ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ
Է. Ասրյան - ՀՀ պաշտպանության նախարարության գլխավոր շտաբի
օպերատիվ գլխավոր վարչության օպերատիվ
վարչության պետ
Ս. Սարգսյան - ՀՀ ազգային անվտանգության ծառայության
տնտեսական անվտանգության և կոռուպցիայի
հակազդման վարչության պետի տեղակալ
Ա. Գրիգորյան - ՀՀ արտաքին գործերի նախարարության Եվրասիական
տարածաշրջանի վարչության Ռուսաստանի բաժնի պետ

Տ. Գասպարյան - ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների
նախարարության երկաթուղային, ջրային և օդային
տրանսպորտի քաղաքականության վարչության պետի
տեղակալ
Կ. Բադալյան - «Ճանապարհային դեպարտամենտ» պետական ոչ
առևտրային կազմակերպության ավտոտրանսպորտային
ծրագրերի ղեկավար
Ա. Մելնիկով - «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ի գլխավոր
տնօրեն
Օ. Շատալով - «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ի գլխավոր
տնօրենի առաջին տեղակալ
Լ. Սարոյան - ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների
նախարարության միջազգային կապերի վարչության պետ
(աշխատանքային ենթախմբի քարտուղար)

5. Հաստատել հանձնաժողովի փոխադրումների անվտանգ ապահովման, սահմանային, մաքսային, սանիտարական, անասնապահական, ֆիտոսանիտարական և այլ տեսակի հսկողության հարցերով աշխատանքային ենթախմբի անհատական կազմը՝ համաձայն N 3 հավելվածի:

ՓՈԽԱԴՐՈՒՄՆԵՐԻ ԱՆՎՏԱՆԳ ԱՊԱՀՈՎՄԱՆ, ՍԱՀՄԱՆԱՅԻՆ, ՄԱՔՍԱՅԻՆ,
ՍԱՆԻՏԱՐԱԿԱՆ, ԱՆԱՍՆԱՊԱՀԱԿԱՆ, ՖԻՏՈՍԱՆԻՏԱՐԱԿԱՆ ԵՎ ԱՅԼ ՏԵՍԱԿԻ
ՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԵՐՈՎ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԵՆԹԱԽՄԲԻ

Շ. Ներսիսյան - ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահի
տեղակալ (աշխատանքային ենթախմբի ղեկավար)
Վ. Սիմոնյան - ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ
Գ. Ավետիսյան - ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի
ղեկավար
Վ. Փիլիպոսյան - ՀՀ արտաքին գործերի նախարարության միջազգային
պայմանագրերի և իրավունքի վարչության երկկողմ
միջազգային պայմանագրերի բաժնի պետ
Ս. Սարգսյան - ՀՀ ազգային անվտանգության ծառայության տնտեսական
անվտանգության և կոռուպցիայի հակազդման
վարչության պետի տեղակալ
Մ. Մարտիրոսյան - ՀՀ պետական եկամուտների կոմիտեի մաքսային
հսկողության վարչության պետի տեղակալ
(աշխատանքային ենթախմբի քարտուղար)

6. Սահմանել, որ, անհրաժեշտության դեպքում, հանձնաժողովի նախագահն աշխատանքային ենթախմբերի ղեկավարների առաջարկությունների հիման վրա դրանց աշխատանքներում ներգրավում է այլ շահագրգիռ մարմիններից համապատասխան փորձագետների (ներկայացուցիչների):

7. Հանձնաժողովի և աշխատանքային ենթախմբերի անդամներին՝ եռակողմ աշխատանքային խմբում քննարկվող հարցերի շուրջ մյուս կողմերի հետ բանակցային ընթացքն ապահովել բացառապես դիվանագիտական ուղիներով:  

Թեմայի այլ նորություններ