Վարչապետի հրաժարականը պահանջող ցուցարարները Երեւանում դարձյալ փողոցներ են փակել
▲ Դեպի վեր
  • Երեվան 16°C
    23%
    7 կմ/ժ
  • Շիրակ 11°C
    40%
    15 կմ/ժ
  • Լոռի 11°C
    36%
    11 կմ/ժ
  • Տավուշ 11°C
    61%
    15 կմ/ժ
  • Արարատ 17°C
    29%
    10 կմ/ժ
  • Սյունիք 11°C
    80%
    12 կմ/ժ
  • Արմավիր 17°C
    23%
    7 կմ/ժ
  • Գեղարքունիք 9°C
    35%
    16 կմ/ժ
  • Արագածոտն 15°C
    23%
    7 կմ/ժ
  • Կոտայք 13°C
    38%
    14 կմ/ժ
  • Արցախ 12°C
    85%
    7 կմ/ժ
:
  • Եվրո = 390.6002
  • Ռուբլի = 4.26173
  • Դոլար = 387.602

Վարչապետի հրաժարականը պահանջող ցուցարարները Երեւանում դարձյալ փողոցներ են փակել

Ընդդիմադիր ուժերն այսօր կեսօրից վերսկսեցին բողոքի ակցիաները ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով։ «Առանց Նիկոլի Հայաստան», «Նիկոլ, դավաճան» վանկարկումներով՝ նրանք փակեցին Երեւանի Մոլդովական-Թոթովենց, Դավիթ Անհաղթ-Ուլնեցի խաչմերուկները։

Ակցիաները այնքան բազմամարդ չէին, որքան նախորդ օրերին․ փողոցները փակ պահելու համար քաղաքացիները նաեւ մեքենաներ կանգնեցրին երթեւեկելի հատվածում։ Նրանցից մեկը լրագրողների հետ զրույցում ասաց, որ իր համար անհասկանալի է, թե ինչպես է ժողովուրդը ուզում համերաշխ լինել կատարված դավաճանության հետ․ «Ինձ թվում է՝ ժողովուրդը կհասկանա, Նիկոլի հրաժարականը կպահանջի, մենք դրա համար ենք եկել, միանշանակ բոլորը պիտի ակցիա անեն, դավաճանը մեր երկրում տեղ չունի»։

Ցուցարարները կոչ արեցին անցորդներին միանալ իրենց՝ ասելով, որ սա ազգային պայքար է։

Նշված վայրերում ծառայություն էին իրականացնում մեծաթիվ ոստիկաններ։ Վերջիններս հայտարարեցին, որ բողոքի ակցիայի մասնակիցներն իրենց գործողություններով խոչընդոտում են այլոց իրավունքներն ու ազատությունները ե պահանջեցին բացել փողոցները։ Ակցիայի պատճառով փողոցում մեքենաների մեծ կուտակում էր առաջացել։ Խցանումը վերացնելու համար ոստիկանները ցուցարարներին դուրս հանեցին երթեւեկելի հատվածից։

Հիշեցնենք՝ այսօր առավոտյան էլ բողոքի ակցիա էր տեղի ունեցել Երեւանի մետրոպոլիտենում, ինչի պատճառով վերջինիս աշխատանքը ժամանակավորապես կանգնեցվել էր։

Թեմայի այլ նորություններ