Վահե Էնֆիաջյանը Քրեական օրենսգրքում փոփոխությունների նախագիծ է շրջանառության մեջ դրել
▲ Դեպի վեր
  • Երեվան 16°C
    27%
    11 կմ/ժ
  • Շիրակ 11°C
    40%
    15 կմ/ժ
  • Լոռի 11°C
    36%
    11 կմ/ժ
  • Տավուշ 11°C
    61%
    15 կմ/ժ
  • Արարատ 17°C
    29%
    10 կմ/ժ
  • Սյունիք 11°C
    80%
    12 կմ/ժ
  • Արմավիր 17°C
    27%
    11 կմ/ժ
  • Գեղարքունիք 9°C
    35%
    16 կմ/ժ
  • Արագածոտն 15°C
    23%
    7 կմ/ժ
  • Կոտայք 13°C
    38%
    14 կմ/ժ
  • Արցախ 11°C
    86%
    8 կմ/ժ
:
  • Եվրո = 390.6002
  • Ռուբլի = 4.26173
  • Դոլար = 387.602

Վահե Էնֆիաջյանը Քրեական օրենսգրքում փոփոխությունների նախագիծ է շրջանառության մեջ դրել

Վահե Էնֆիաջյանը Քրեական օրենսգրքում փոփոխությունների նախագիծ է շրջանառության մեջ դրել

ՀՀ ԱԺ փոխնախագահ Վահե Էնֆիաջյանը գրառում է կատարել Ֆեյսբուքի իր էջում, որում հայտնել է, որ այսօր իր նախաձեռնությամբ շրջանառության մեջ է դրվել օրենքի նախագիծ, համաձայն որի՝ Քրեական օրենսգրքում փոփոխություններ են կատարվելու:

«Պետական և ազգային դավաճանությունը ՀՀ քաղաքացիների անվտանգությանն ուղղված ամենամեծ սպառնալիքներից է: Այսօր իմ նախաձեռնությամբ շրջանառության մեջ է դրվել օրենքի նախագիծ, համաձայն որի Քրեական օրենսգրքում փոփոխություններ են կատարվելու, և սահմանվելու են ամենախիստ պատիժները, որոնք սահմանված են Հայաստանի Հանրապետությունում պետական դավաճանություն կամ լրտեսություն իրականացնելու համար։

Այս նախագծով առաջարկվում է պետական դավաճանության համար սահմանել խստագույն պատիժ՝ ազատազրկում 20 տարի ժամկետով կամ ցմահ, իսկ լրտեսության համար` 15-20 տարի։ Պետական դավաճանությունը և լրտեսությունը պետք է համարվեն առանձնապես ծանր հանցագործություններ և խստագույնս պատժվեն։
 
Հ․Գ․ Պատահական չէ, որ հենց այսօր եմ հանդես եկել այս նախաձեռնությամբ»,- գրել է Էնֆիաջյանը:
 

Թեմայի այլ նորություններ