Թուրքիայի պաշտպանության նախարար. «Չեմ կարծում, թե Հունաստանը կցանկանա պատերազմել Թուրքիայի հետ»
▲ Դեպի վեր
  • Երեվան 19°C
    22%
    9 կմ/ժ
  • Շիրակ 14°C
    28%
    22 կմ/ժ
  • Լոռի 11°C
    57%
    12 կմ/ժ
  • Տավուշ 13°C
    66%
    10 կմ/ժ
  • Արարատ 20°C
    33%
    30 կմ/ժ
  • Սյունիք 13°C
    79%
    9 կմ/ժ
  • Արմավիր 20°C
    22%
    9 կմ/ժ
  • Գեղարքունիք 7°C
    67%
    18 կմ/ժ
  • Արագածոտն 18°C
    22%
    9 կմ/ժ
  • Կոտայք 16°C
    44%
    14 կմ/ժ
  • Արցախ 12°C
    88%
    9 կմ/ժ
:
  • Եվրո = 390.6002
  • Ռուբլի = 4.25892
  • Դոլար = 387.602

Թուրքիայի պաշտպանության նախարար. «Չեմ կարծում, թե Հունաստանը կցանկանա պատերազմել Թուրքիայի հետ»

Թուրքիայի պաշտպանության նախարար. «Չեմ կարծում, թե Հունաստանը կցանկանա պատերազմել Թուրքիայի հետ»

Էգեյան ծովում ու Միջերկրական ծովի արևելքում Անկարայի ապօրինի գործողությունների պատճառով շարունակվում են լարված մնալ հարաբերությունները Թուրքիայի ու Հունաստանի միջև։

Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը, անդրադառնալով Հունաստանի բարձրաստիճան զինվորականների աղմկահարույց հայտարարություններին, նշել է, որ չի կարծում, թե հունական կողմը կցանկանա պատերազմել Թուրքիայի հետ։ 

Աքարը թուրքական «A Haber» հեռուստաալիքի ուղիղ եթերում հայտնել է, որ Թուրքիան Հունաստանի հետ Էգեյան և Միջերկրական ծովերում ունեցած խնդիրները փորձում է հաղթահարել՝ հնարավորինս իր պարտականությունները լիարժեք կատարելով և բանակցելով։ Նա հավելել է, որ այդ հարցում Թուրքիան որոշակի առաջընթաց է գրանցել։

«Չեմ կարծում, թե Հունաստանը կցանկանա պատերազմել Թուրքիայի հետ։ Կցանկանամ ընդգծել, որ մաթեմատիկական հաշվարկներով դա հարմար չի լինի։ Ասում ենք՝ եկե՛ք, խոսենք-քննարկենք»։ 

Նախարար Աքարը, հիշեցնելով էգեյան ծովի ու կղզիների կարգավիճակը հստակ և վերջնականապես կարգավորող Լոզանի պայմանագրի մասին թուրքական պաշտոնական թեզը, կրկին նշել է, որ «23 կղզիներից 16-ը ռազմականացվել է, որը հակասում է նշյալ պայմանագրի դրույթներին»

Աքարը պնդել է, որ չկա այնպիսի մի պետություն (նկատի ունի Հունաստանին), որի ցամաքային ջրերը 6 մղոն են, իսկ օդային տարածքը՝ 10 մղոն։ 

 

Աղբյուր`    yenisafak.com

Թեմայի այլ նորություններ