Թուրքիայի «Լավ» կուսակցության ղեկավար Մերալ Աքշեները քննադատության է ենթարկել նախագահ Էրդողանին
▲ Դեպի վեր
  • Երեվան 14°C
    55%
    4 կմ/ժ
  • Շիրակ 8°C
    81%
    13 կմ/ժ
  • Լոռի 9°C
    100%
    5 կմ/ժ
  • Տավուշ 9°C
    100%
    5 կմ/ժ
  • Արարատ 15°C
    64%
    9 կմ/ժ
  • Սյունիք 12°C
    91%
    3 կմ/ժ
  • Արմավիր 15°C
    55%
    4 կմ/ժ
  • Գեղարքունիք 5°C
    97%
    7 կմ/ժ
  • Արագածոտն 13°C
    55%
    4 կմ/ժ
  • Կոտայք 11°C
    67%
    9 կմ/ժ
  • Արցախ 9°C
    87%
    5 կմ/ժ
:
  • Եվրո = 391.6002
  • Ռուբլի = 4.30965
  • Դոլար = 388.242

Թուրքիայի «Լավ» կուսակցության ղեկավար Մերալ Աքշեները քննադատության է ենթարկել նախագահ Էրդողանին

Թուրքիայի «Լավ» կուսակցության ղեկավար Մերալ Աքշեները քննադատության է ենթարկել նախագահ Էրդողանին

Թուրքիայի «Լավ» կուսակցության ղեկավար Մերալ Աքշեները քննադատել է նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին Թուրքիայի տնտեսական քաղաքականությանն ուղղված  հայտարարության համար:

«Երանի նրանք անկեղծ լինեին: Երանի խոստումներ տալուց հետո միանգամից չմոռանային: Նրանք չեն կարող իրենց այդպիսի մտածելակերպով որևէ բարեփոխում իրականցանել: Նախագահ Էրդողանի խնդիրը բարեփոխումներ իրականացնելը չէ, իրականում բարեփոխումների տակ մեկ այլ նպատակ է թաքնված»,- նշել է Աքշեները:

Նա քննադատել է համաճարակի կանխարգելմանն ուղղված կառավարության միջոցառումները, մասնավորապես նշել, որ այդ անմիտ միջոցառումները ոչ մի արդյունք չեն տվել, իսկ կառավարությունը մտածում է միայն, թե ինչպես կեղծի վիրուսից մահացածների թիվը:  «Նոյեմբերի 14-ին հայտնեցին, թե համաճարակից մահացածների թիվը 92 է ,այնինչ միայն Ստամբուլում այդ թիվը հասնում էր 164-ի: Անգամ առողջապահության ոլորտում չկա ազնվություն»,- ավելացրել է Աքշեները:

Բարձր պաշտոններում ընտանիքի անդամներին նշանակելը Աքշեները դիտարկում է որպես խաղ պետության հետ: «Փեսա Ալբայրաքին նշանակելով ֆինանսների նախարար, տեսանք, թե ինչ եղավ լիրայի հետ, այն ռեկորդային ցուցանիշներ գրանցեց, հետո էլ հրաժարվեց պաշտոնից, կարծես ոչինչ էլ չէր եղել: Հիմա մեր հարգարժան նախագահը ցանկանում է ինչ-որ բարեփոխումներ իրականացնել, այն ուղղակի նպատակ ունի իր անհաջողությունները կոծկել, որն էլ նոր անհաջողությունների համար ճամփա կհարթի»,-եզրափակել է Մերալ Աքշեները:

Նոյեմբերի 11-ին նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը «Արդարություն և զարգացում» կուսակցության համագումարում նշել էր նոր բարեփոխումներ իրականացնելու անհրաժեշտության մասին:

Թեմայի այլ նորություններ