Թուրքիայի ֆինանսների նախարարը հայտնել է իր հրաժարականի մասին
▲ Դեպի վեր
  • Երեվան 12°C
    71%
    4 կմ/ժ
  • Շիրակ 11°C
    71%
    6 կմ/ժ
  • Լոռի 9°C
    97%
    6 կմ/ժ
  • Տավուշ 9°C
    99%
    4 կմ/ժ
  • Արարատ 13°C
    62%
    5 կմ/ժ
  • Սյունիք 12°C
    91%
    3 կմ/ժ
  • Արմավիր 13°C
    71%
    4 կմ/ժ
  • Գեղարքունիք 6°C
    94%
    8 կմ/ժ
  • Արագածոտն 11°C
    71%
    4 կմ/ժ
  • Կոտայք 9°C
    66%
    5 կմ/ժ
  • Արցախ 11°C
    82%
    2 կմ/ժ
:
  • Եվրո = 391.6002
  • Ռուբլի = 4.30965
  • Դոլար = 388.242

Թուրքիայի ֆինանսների նախարարը հայտնել է իր հրաժարականի մասին

Թուրքիայի ֆինանսների նախարարը հայտնել է իր հրաժարականի մասին

Թուրքիայի ֆինանսների նախարար Բերաթ Ալբայրաքը իր Ինստագրամի միկրոբլոգում հայտնել է հրաժարական տալու մասին։ Վերջինս որպես հրաժարականի պատճառ նշել է առողջական խնդիրների առկայությունը։

«Որոշում եմ կայացրել առողջական խնդիրներիս պատճառով դադարեցնել նախարարի պարտականությունների կատարումը, որոնք իրականացրել եմ մոտավորապես 5 տարի շարունակ»,- նշված է Ալբայրաքի գրառման մեջ։

Հիշեցնենք, որ թուրքական ազգային արժույթը շարունակում է պատմական անկումը։ Ինչպես ընդդիմադիր, այնպես էլ անկուսակցական պատգամավորները պահանջում էին Թուրքիայի ֆինանսների նախարար Բերաթ Ալբայրաքի հրաժարականը, ով նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի փեսան է: Համացանցում տարածվել էին ծաղրանկարներ՝ «փեսան սպանեց տնտեսությունը» վերնագրով:

«Տնտեսությունում հրդեհ կա: Խնդիր կա մեքենայի շարժիչի հետ, դուք միայն անվադողն եք փոխել ու ուզում եք այն շարժվի: Այս հիանալի երկիրը հասցրել եք խղճալի վիճակի»,-  «Թվիթերի» իր միկրոբլոգում գրառում է կատարել «Ապագա» կուսակցության նախագահ Ահմեդ Դավութօղլուն:

Նշենք, որ ավելի վաղ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը աշխատանքից հեռացրել է Կենտրոնական բանկի նախագահ Մուրադ Ույսալին:

RegionMonitor-ը հայտնում է, որ պատճառը ազգային արժույթի ռեկորդային անկումն է: Ույսալի փոխարեն ԿԲ նախագահ է նշանակվել նախագահի աշխատակազմի ռազմավարական և բյուջետային վարչության պետը, ով 2015-2018թթ. զբաղեցրել էր Թուրքիայի ֆինանսների նախարարի պաշտոնը:

Թեմայի այլ նորություններ