Թուրքիայի և Ադրբեջանի նախագահները հեռախոսազրույց են ունեցել
▲ Դեպի վեր
  • Երեվան 19°C
    40%
    4 կմ/ժ
  • Շիրակ 14°C
    54%
    24 կմ/ժ
  • Լոռի 11°C
    85%
    10 կմ/ժ
  • Տավուշ 9°C
    99%
    4 կմ/ժ
  • Արարատ 20°C
    51%
    3 կմ/ժ
  • Սյունիք 13°C
    94%
    8 կմ/ժ
  • Արմավիր 20°C
    40%
    4 կմ/ժ
  • Գեղարքունիք 6°C
    89%
    10 կմ/ժ
  • Արագածոտն 18°C
    40%
    4 կմ/ժ
  • Կոտայք 16°C
    54%
    6 կմ/ժ
  • Արցախ 14°C
    83%
    8 կմ/ժ
:
  • Եվրո = 391.3008
  • Ռուբլի = 4.27782
  • Դոլար = 387.973

Թուրքիայի և Ադրբեջանի նախագահները հեռախոսազրույց են ունեցել

Թուրքիայի և Ադրբեջանի նախագահները հեռախոսազրույց են ունեցել

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հեռախոսազրույց է ունեցել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ։ Կողմերը փոխադարձ շնորհավորանքներն են հայտնել մուսուլմանական «Քուրբան բայրամը» տոնի կապակցությամբ (զոհաբերության տոն, որով ավարտվում է հաջը)։

Այս մասին հայտարարություն է տարածել Ադրբեջանի նախագահականը։ 

Նշվում է, որ երկու երկրի ղեկավարները գոհունակությամբ են արձանագրել Թուրքիայի և Ադրբեջանի միջև հարաբերությունների օրեցօր զարգացումը և համոզմունք հայտնել, որ երկկողմ հարաբերությունները կշարունակվեն ամրապնդվել։ 

Էրդողանը և Ալիևը նշել են, որ Ադրբեջանում մեկնարկած թուրք-ադրբեջանական համատեղ լայնամասշտաբ զորավարժությունները «բարեհաջող կերպով են ընթանում»։ 

Նրանց համոզմամբ՝ այդ զորավարժությունները երկու երկրների «բարեկամական և եղբայրական հարաբերությունների մեկ այլ դրսևորում են»։ 

Ադրբեջանի նախագահը, անդրադառնալով նաև հայ-ադրբեջանական սահմանային վերջին զարգացումներին, Էրդողանին հայտնել է, որ «բարձր են գնահատում Թուրքիայի վճռական աջակցությունն Ադրբեջանին»։ 

Աղբյուրի հաղորդմամբ՝ Էրդողանը և Ալիևը քննարկել են նաև երկկողմ հարաբերությունններին առնչվող մի շարք այլ հարցեր։  

 

Աղբյուր`    yenisafak.com

Թեմայի այլ նորություններ